Ֆինանսական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Գերմանիան 2025 թվականին մինչև 40 մլրդ եվրո վարկ կվերցնի բյուջեի ֆինանսավորման համար
04/07/2024 22:43
Կիսվել

Գերմանիան 2025 թվականին մինչև 40 մլրդ եվրո վարկ կվերցնի բյուջեի ֆինանսավորման համար

Գերմանիայի կառավարությունը 2025 թվականին գրեթե 40 մլրդ եվրոյի չափով վարկեր կվերցնի բյուջետային ծախսերը ֆինանսավորելու համար։

Գերմանիայում շարունակվում են իշխող կոալիցիայի կուսակցությունների միջև բանակցությունները 2025 թվականի բյուջեի վերաբերյալ: Ի սկզբանե նախատեսվում էր, որ այն կհամաձայնեցվի մինչև հուլիսի 3-ը, բայց կուսակցությունների միջև տարաձայնությունների պատճառով վերջնաժամկետը հետաձգվեց մինչև հուլիսի 17-ը: Ավելի վաղ կոալիցիոն Ազատ դեմոկրատական կուսակցության երիտասարդական թևը սպառնացել էր դադարեցնել աջակցությունը կառավարությանը սոցիալ-դեմոկրատների դիրքորոշման հետ անհամաձայնության պատճառով, ինչը, ինչպես գրել էին ԶԼՄ-ները, կարող էր կառավարական ճգնաժամ առաջացնել:

Spiegel-ի տվյալներով՝ ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները բյուջեի նախագիծ է պատրաստել, որը նախատեսում է մինչեւ 40 մլրդ եվրո փոխառություններ: Սա ավելին է, քան թույլ է տալիս բյուջեի կանոնը (այն սահմանափակում է վարկերի գումարը ՀՆԱ-ի ընթացիկ ցուցանիշներով): Պաշտոնապես դա օրենքի խախտում չի լինի, քանի որ առկա չափանիշներով թույլատրվածից ավելի վարկերը ապահովված են պետական ակտիվներով, նշում է պարբերականը։ Միևնույն ժամանակ նա ընդգծում է, որ Լիբերալ կուսակցության ղեկավար Լինդները ակտիվորեն հանդես է գալիս բյուջետային կանոնի խիստ պահպանման օգտին, ինչպես և Ազատ դեմոկրատների երիտասարդական թևը, որոնք սպառնում էին դուրս գալ կոալիցիայից:

Պարբերականը նաև նշում է, որ բյուջեի համաձայնեցման առանց այն էլ քաոսային գործընթացը կարող է էլ ավելի ձգձգվել։ Գերմանիայի կառավարությունը պետք է համաձայնեցնի բյուջեն մինչև հուլիսի 17-ը, իսկ արդեն հուլիսի 20-ին կանցլեր Օլաֆ Շոլցը մեկնում է արձակուրդ: Եթե բյուջեն մինչև այդ օրը չհամաձայնեցվի, ապա կանցլերի բացակայության դեպքում «դժվար է պատկերացնել», որ կառավարությունը նման կարևոր որոշում կկայացնի։ Իրավիճակը կարող է ազդել Բունդեսթագում բյուջեի քննարկման ժամանակացույցի վրա, որը սովորաբար դրան է ձեռնամուխ լինում սեպտեմբերի սկզբին և վերջնականապես ընդունում է այդ փաստաթուղթը նոյեմբերի վերջին, գրում է պարբերականը:

Բացի այդ, սպասվում է, որ ֆինանսների նախարարությունը 2024 թվականի համար կպատրաստի այսպես կոչված լրացուցիչ բյուջե, որտեղ կդրվեն մոտ 12 մլրդ եվրոյի չափով փոխառություններ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ միջոցները կարող են օգտագործվել 2025 թվականին դեֆիցիտը ծածկելու համար, որը գնահատվում է 50-60 մլրդ եվրո։

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88