ՀՀ ԲԱՆԿԵՐՈՒՄ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎԱՐԿԵՐԸ ՉԵՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՐԿԵՐԻ 1%-Ը
2012 թվականի դեկտեմբեր ամսվա վերջին դրությամբ Հայաստանի առևտրային բանկերի կողմից տնտեսության տարբեր հատվածներին տրամադրված վարկերի ընդհանուր ծավալում ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը կազմել է 0.54%: Միևնույն ժամանակ, երկարաձգված վարկերը կազմել են վարկերի ընդհանուր ծավալի 3.42%-ը: Վարկերի մնացյալ 96.04%-ը դասակարգվել են որպես ժամկետային վարկային ներդրումներ: Այս մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ ներկայացված տվյալների՝ 2012 թվականի դեկտեմբեր ամսվա վերջի դրությամբ հայաստանյան առևտրային բանկերի վարկերի համախառն ծավալը կազմել է 1590,8 մլրդ ՀՀ դրամ:
Այսպիսով, ժամկետանց դասակարգված վարկերի ծավալը կազմել է 8,6 մլրդ ՀՀ դրամ, երկարաձգված վարկերինը՝ 54,3 մլրդ ՀՀ դրամ: