Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
2024թ.-ի մայիսի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 12.10 մլրդ դոլար է (+1.08 մլրդ դոլար)
12/07/2024 11:23
Կիսվել

2024թ.-ի մայիսի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 12.10 մլրդ դոլար է (+1.08 մլրդ դոլար)

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ.-ի մայիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4,699,743.4 մլն դրամ: 2023թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է 437,769․1 մլն դրամով կամ 10.27%-ով։

Մասնավորապես, արտաքին պարտքը նվազել է 34,023․6 մլն դրամով կամ 1.4%-ով և կազմել 2,443,226.8 մլն դրամ, որից ՀՀ կառավարության պարտքը՝ 2,239,286.6 մլն դրամ է, իսկ Կենտրոնական բանկի պարտքը՝ 203,940.2 մլն դրամ:

Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա այն աճել է 26.44%-ով կամ 471,792․7 մլն դրամով և կազմել 2,256,516.6 մլն դրամ, որից ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսեր՝ 2,039,130.1 մլն դրամ, ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսեր՝ 210,414.7 և ներքին երաշխիքներ՝ 6,971.8 մլն դրամ:

Եթե պետական պարտքը ներկայացնենք ԱՄՆ դոլարով՝ հաշվի առնելով դոլարի 2024թ.-ի մայիսի 31-ի 388.32 դրամ փոխարժեքը, ապա 2024թ.-ի մայիսի 31-ի ՀՀ պետական պարտքը կազմել է 12.10 մլրդ ԱՄՆ դոլար: Այդ թվում` արտաքին պարտքը կազմել 6․29 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքը`5․81 մլրդ ԱՄՆ դոլար։ 2023թ.-ի մայիսի վերջի 11․03 մլրդ դոլար ցուցանիշի համեմատ պետական պարտքն աճել է 9․8%-ով կամ 1.08 մլրդ դոլարով։

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11