Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Ֆրանսիայի պետական ​​պարտքը 2027-ին կարող է հասնել 3.6 տրիլիոն եվրոյի
15/07/2024 15:40
Կիսվել

Ֆրանսիայի պետական ​​պարտքը 2027-ին կարող է հասնել 3.6 տրիլիոն եվրոյի

Մինչև 2027 թվականը Ֆրանսիայի պետական պարտքը ներկայիս 3.1 տրիլիոն եվրոյից կարող է հասնել 3.6 տրիլիոն եվրոյի: Այս մասին France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է Հաշվիչ պալատի ղեկավար Պիեռ Մոսկովիսին։

«Ներկայումս Ֆրանսիայի պետական ​​պարտքը կազմում է 3.1 տրիլիոն եվրո (ՀՆԱ-ի մոտ 110%-ը), մինչև 2027 թվականը այն կարող է հասնել 3.6 տրիլիոն եվրոյի», – ասել է պաշտոնյան:

Նրա խոսքով, պարտքի սպասարկումը ներկայումս հանրապետությանը արժենում է տարեկան 60 միլարդ եվրո։

«2027 թվականին այս գումարը կարող է հասնել 80 միլիարդ եվրոյի։ Դա կնվազեցնի պետության հնարավորությունները ֆինանսավորելու այլ ոլորտներ, ինչպիսիք են՝ կրթությունը, արդարադատությունը, անվտանգությունը կամ անցումը կանաչ տնտեսության։ Նոր կառավարության առանցքային խնդիրը, ինչպիսին էլ որ այն լինի, պետք է լինի պետական ​​պարտքի կրճատումը։ Սա աջերի կամ ձախերի խնդիր չէ, դա բոլորի համար է հրամայական»։

Ֆրանսիայի բյուջեի դեֆիցիտը 2023-ի վերջին հասել է 5.5%-ի՝ ՀՆԱ-ի ակնկալվող 4.9%-ի փոխարեն։ Ըստ տնտեսագետների՝ բյուջեի դեֆիցիտն այս տարի կարող է գերազանցել կանխատեսվածը (ՀՆԱ-ի մոտ 4.4%-ը) և հասնել ՀՆԱ-ի 5.1-5.2%-ի։ ԵՄ մակարդակով նախատեսված բյուջեի դեֆիցիտի առավելագույն մակարդակը ՀՆԱ-ի 3%-ն է։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08