
Հանրապետականները խոստացել են պահել ԱՄՆ դոլարը՝ որպես համաշխարհային պահուստային արժույթ
Հանրապետական կուսակցությունն ԱՄՆ քաղաքացիներին խոստանում է պահպանել դոլարը՝ որպես աշխարհի պահուստային արժույթ:
«Մենք խոստանում ենք պահպանել ԱՄՆ դոլարը որպես համաշխարհային պահուստային արժույթ», – ասվում է հանրապետականների տարածած փաստաթղթում՝ չմանրամասնելով, թե ինչպես կարելի է դրան հասնել:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպմանը դոլարի օգտագործումը որպես պատժամիջոցների գործիք անվանել էր մեծ սխալ Միացյալ Նահանգների համար և նշել, որ դրանք խաթարում են վստահությունն այս արժույթի նկատմամբ: Նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ն իր ձեռքով սպանում է այս արժույթը: Սա խրախուսում է մյուս երկրներին վճարումների համար անցնել ազգային արժույթներին: