Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50-1.50 EUR SELL - 397.50-1.00
OIL:  BRENT - 92.54+1.00 WTI - 84.88-0.15
COMEX:  GOLD - 3792.00-2.03 SILVER - 47.29+1.07
COMEX:  PLATINUM - 1404.40-4.55
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.34-0.01 EUR/GBP - 1.0991-0.12
FOREX:  EUR/USD - 1.0991-0.12 GBP/USD - 1.3198+0.05
STOCKS RUS:  RTSI - 955.98+1.44
STOCKS US: DOW JONES - 50759.42-1.64 NASDAQ - 24328.38-0.74
STOCKS US: S&P 500 - 7340.53-1.03
STOCKS JAPAN:  NIKKEI - 59024.28+0.28 TOPIX - 3824.00-0.42
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.75-0.91 SSEC - 3587.83+0.09
STOCKS EUR:  FTSE100 - 10689.87-1.76 CAC40 - 8216.78-1.62
STOCKS EUR:  DAX - 26045.37-2.08
18/11/2026  CBA:  USD - 360.41-0.1 GBP - 474.73-0.78
18/11/2026  CBA:  EURO - 395.37-0.76
18/11/2026  CBA:  GOLD - 44706-245 SILVER - 552.72-0.5
Թվային յուանը աղետ է
18/07/2024 19:02
Կիսվել

Թվային յուանը աղետ է

Չինաստանի կենտրոնական բանկը հրապարակել է կենտրոնական բանկի թվային արժույթի (CBDC) փորձնական ծրագրի վերաբերյալ վերջին վիճակագրական տվյալները:

Հունվարի 1-ից մինչև մայիսի վերջ գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ընդամենը 6․6 մլրդ յուան (910 մլն դոլար): Դա յոթապատիկ աճ է նախորդ տարվա համեմատ, բայց այն մնում է կաթիլ ծովում՝ Չինաստանում տարեկան շրջանառվող 5,000 տրիլիոն յուանի համեմատ:

Բացի այդ, ներբեռնված «դրամապանակների» քանակը 2021 թվականի 261 միլիոնից նվազել է մինչև 120 միլիոն 2023 թվականին: 2024 թվականի տվյալները դեռ չեն հրապարակվել։

CBDC-ն շուտով կարող է ավարտել իր փորձնական փուլը: «Պիլոտային» պիտակն հանվել է հայտից։ Հիշեցնենք, որ դրա գործարկումը սկսվել է 2020 թվականից։ Այսպիսով, eCNY-ն փորձարկման հինգերորդ տարում է:

Inecomobile

Փորձնական տերմինը հանելու որոշումը կարող է նշանակել, որ պաշտոնական մեկնարկը մոտենում է ամբողջ Չինաստանում: Չինաստանի Ժողովրդական բանկը կարող է դա ցանկանալ մի քանի պատճառներով.

Առաջին պատճառն այն է, որ էլեկտրոնային յուանի պահանջարկը շատ մեծ չէ։ Չինաստանը WeChat Pay-ի և Alipay-ի շնորհիվ արդեն շատ լավ ապահովված է բջջային վճարներով: Համեմատած այս երկու հսկաների հետ, eCNY-ն դեռ այնքան էլ տարածված չէ:

Մյուս պատճառն այն է, որ դրանից է կախված mBridge միջազգային վճարային ցանցի նոր նախագիծը։ eCNY-ի միջոցով չինացի զբոսաշրջիկների վճարումները կարող են ապահովել անհրաժեշտ ծավալները՝ բավարար փոխարկման փոխարժեք առաջարկելու համար:

Նախագծի հիմնադիր երկրներն են Չինաստանը, Հոնկոնգը, Թաիլանդը և Արաբական Միացյալ Էմիրությունները, որոնք բոլորը գտնվում են Միջազգային Հաշվարկների Բանկի հովանու ներքո: Վերջերս նախագծին միացել է Սաուդյան Արաբիան։

MBridge-ի գործարկման ամսաթիվը դեռ հայտնի չէ, բայց, ըստ լուրերի, BRICS-ը կարող է խոսել նրա մասին Կազանի գագաթնաժողովում, որը տեղի կունենա հոկտեմբերին:

Հնդկական CBDC-ի փորձնական նախագիծը նույնպես ձախողվեց: Գործարքների ծավալները չնչին էին՝ օրական 100,000 գործարք, ինչը տասն անգամ պակաս է նախորդ տարվա դեկտեմբերի ցուցանիշից։ Առայժմ միայն Նիգերիան է ազգային մակարդակով գործարկել CBDC-ն: Իսկ ԵԿԲ-ն հանգիստ աշխատում է թվային եվրոյի գործարկման ուղղությամբ։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

18/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.41
-0.1
Եվրո (EUR)
395.37
-0.76
Ռուբլի (RUR)
4.3806
+0.0103
Լարի (GEL)
138.94
-0.04
44706
-245
Արծաթ
552.72
-0.5