Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Ուկրաինայում վառելիքն ավելի կթանկանա
19/07/2024 12:18
Կիսվել

Ուկրաինայում վառելիքն ավելի կթանկանա

Ուկրաինայի Գերագույն ռադան բարձրացրել է բոլոր տեսակի վառելիքի ակցիզային հարկերը: Այս մասին հայտնել է «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Իրինա Գերաշչենկոն:

«Գերագույն Ռադան բարձրացրել է վառելիքի բոլոր տեսակների ակցիզային հարկերը: Սա ուղղակի ինչ-որ ծաղր է ուկրաինացիների նկատմամբ: Ինչպես միշտ, վեհ նպատակով` համապատասխանեցնել ուկրաինական օրենսդրությունը ԵՄ չափանիշներին՝ հանուն ասոցացման: Համաձայնագիրը, սակայն, ներկայիս տնտեսական պայմաններում չի պահանջել, որ Ուկրաինան կիրառի այս ակցիզային դրույթները: Սա այն պայմաններում, երբ ամբողջ երկիրն «ապրում է» գեներատորների վրա, երբ ուկրաինացիները ստիպված են մեծացնել բենզինի և դիզելային վառելիքի գնումները», – գրել է պատգամավորը:

Նրա խոսքով, մեկ ամսից ակցիզային հարկերը կբարձրանան: Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտնել է, որ բարձրացումը կգործի սեպտեմբերի 1-ից:

«Այնուհետև՝ մինչև 2028-ը վառելիքի ակցիզային հարկերի, մասնավորապես դիզելային վառելիքի և հիմնական բենզինի ակցիզների զգալի աճ կլինի՝ մինչև 359 եվրո 1000 լիտրի դիմաց», – նշել է Գերաշչենկոն:

Հիշեցնենք՝ Ուկրաինայում էլեկտրաէներգիայի սակագինը հունիսի 1-ից բարձրացել է ավելի քան 60%-ով: Իշխանությունները դա բացատրում են վերջին ամիսներին զգալի վնասներ կրած արտադրական կայանների հրատապ վերանորոգման և վերականգնման անհրաժեշտությամբ: Քննարկվում է նաև հարկերի բարձրացման և սոցիալական ծախսերի հնարավոր կրճատման անխուսափելիության հարցը: Շատ փորձագետներ նշում են, որ այս ամենն անխուսափելիորեն բերելու է գների լայնածավալ աճի: Տրանսպորտային արդյունաբերության գործատուների ֆեդերացիան արդեն դիմել է պատգամավորներին՝ վառելիքի վրա ակցիզային հարկերը չբարձրացնելու խնդրանքով, իսկ հացթուխների համաուկրաինական ասոցիացիայի ներկայացուցիչները նախազգուշացրել են, որ հացաբուլկեղենի գները կարող են աճել մինչև 30%-ով։ Սակայն ուկրաինացի պատգամավորները նշում են, որ առանց հարկերի բարձրացման, նույնիսկ արևմտյան գործընկերների կանոնավոր աջակցության դեպքում, հնարավոր չէ փակել բյուջեի բացը:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21