Ֆինանսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Հարկերի ուշ վճարման տույժերը կավելանան. ՀՀ հարկային օրենսգրքում նոր լրացում և փոփոխություններ են հաստատվել
20/07/2024 08:39
Կիսվել

Հարկերի ուշ վճարման տույժերը կավելանան. ՀՀ հարկային օրենսգրքում նոր լրացում և փոփոխություններ են հաստատվել

Հարկերն ուշ վճարելու օրական տույժը կրկին կբարձրանա: Որոշումն ընդունվել է կառավարության հերթական նիստում: Մինչ 2018-ն օրական տույժը սահմանված էր 0.15%, բայց ոչ ավել, քան 365 օրը։ 2018-ի հունվարի 21-ից օրական տուժաչափը սահմանվել էր 0.075%։

Օրական տույժի չափի հերթական վերանայումը գործադիրը հաստատել է 2022-ի ապրիլին: Այդ ժամանակ այն իջեցվել էր 0.04%-ի՝ կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով:

ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանի խոսքով՝ հարկերի ուշ վճարման համար տույժերի դրույքաչափը վերականգնելու ժամանակն է:

«Առաջարկում ենք վերականգնել մինչև 2022 թվականի ապրիլի 21-ը գործող տույժի չափը և սահմանել օրական 0.075%»:

Իսկ տարեկան դրույքաչափը նախկին հաշվարկի 14.6%- փոխարեն կդառնա 27.375%: Գործադիրն ակնկալում է այսպիսով բարձրացնել հարկային վերահսկողության արդյունավետությունն ու հեշտացնել հարկային խախտումների բացահայտման գործընթացը:

Հարկերի ուշ վճարման տույժի դրույքաչափի փոփոխույունն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից:

Փոփոխություններ կան նաև հարկային հաշվարկների ներկայացման հետ կապված։ Գործող կարգավորումներով հարկային հաշվարկներ չեն կարող ներկայացվել ստուգված ժամանակաշրջանի համար, բայց այստեղ վերապահումներ կան:

«Եթե հարկային հաշվարկով ավելանում է հարկային պարտավորություն կամ նվազեցվում է փոխհատուցվող գումարը, ապա այդ դեպքում կարող են ներկայացնել: Բայց մի դեպք ունենք, որ եթե ոչ թե ստուգվել է այլ ուսումնասիրվել է այդ հաշվետու ժամանակաշրջանը՝ գումարների վերադարձման նպատակով, ապա այդ ներկայացման հնարավորությունը բացակայում է: Ուստի առաջարկում ենք համապատասխանեցնել և ուսումնասիրված ժամանակաշրջանում ևս թույլ տալ ներկայացնել հաշվարկ, որոնցով կավելանան հարկային պարտավորությունները կամ կնվազեցվեն փոխհատուցվող գումարները»:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69