ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 27/02/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 27-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.11 դրամով և կազմել 409.02 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.88 դրամով և կազմել 535.49 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 13.38 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 2.87 դրամով և կազմել 618.27 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 50.28 դրամով և կազմել 20,915.55 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 5,63 դրամով և կազմել 378.07 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 202.98 դրամով և կազմել 21,106.23 դրամ մեկ գրամի դիմաց: