ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 05/03/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 4-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.07 դրամով և կազմել 410.60 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.74 դրամով և կազմել 536.08 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.06 դրամով և կազմել 13.40 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 6.39 դրամով և կազմել 623.13 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 109,12 դրամով և կազմել 20,781.82 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 8,91 դրամով և կազմել 378.74 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 16,75 դրամով և կազմել 20,831.33 դրամ մեկ գրամի դիմաց: