Ֆինանսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 419.00+1.00
OIL:  BRENT - 73.87-0.57 WTI - 70.62-0.52
COMEX:  GOLD - 2670.80-0.04 SILVER - 30.98-0.29
COMEX:  PLATINUM - 941.60+1.85
LME:  ALUMINIUM - 2605.00+0.21 COPPER - 9052.50-0.43
LME:  NICKEL - 15862.00-1.89 TIN - 29097.00-1.48
LME:  LEAD - 2010.00+0.22 ZINC - 3095.50+0.67
FOREX:  USD/JPY - 154.14+0.39 EUR/GBP - 1.0509-0.05
FOREX:  EUR/USD - 1.0509-0.05 GBP/USD - 1.268+0.35
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43717.48-0.25 NASDAQ - 20173.89+1.24
STOCKS US: S&P 500 - 6074.08+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 39364.68-0.24 TOPIX - 2728.20-0.37
STOCKS CHINA:  HANG SENG - 19700.48-0.48 SSEC - 3361.49-0.73
STOCKS EUR:  FTSE100 - 8262.05-0.46 CAC40 - 7357.08-0.71
STOCKS EUR:  DAX - 20313.81-0.45
17/12/2024  CBA:  USD - 394.59+0.77 GBP - 500.93+2.98
17/12/2024  CBA:  EURO - 413.89+0.81
17/12/2024  CBA:  GOLD - 33672.14+4.30 SILVER - 388.90-0.25
ԿԲ-ն մեկնարկում է «Շառլ Ազնավուր-100» ոսկե հուշադրամների և «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամների վաճառքը Հայաստանում
24/08/2024 00:26
Կիսվել

ԿԲ-ն մեկնարկում է «Շառլ Ազնավուր-100» ոսկե հուշադրամների և «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամների վաճառքը Հայաստանում

Օգոստոսի 26-ին ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից ցանկացողները կարող են ձեռք բերել «Շառլ Ազնավուր-100» ոսկե հուշադրամներ երկու քաշային տարբերակներով՝ 3,11 գրամ (1/10 ունցիա) և 31,1 գրամ (1 ունցիա), ինչպես նաև «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամներ չորս քաշային տարբերակներով՝ 1 գրամ, 7,78 գրամ (¼ ունցիա), 15,55 գրամ (½ ունցիա) և 31,1 գրամ (1 ունցիա):

«Շառլ Ազնավուր-100» ոսկե հուշադրամները, ինչպես նաև «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամները ձևավորվել և հատվել են գերմանական «Գայգեր Էդելմետալե» դրամահատարանում:

«Գայգեր Էդելմետալե» դրամահատարանը թանկարժեք մետաղներից պատրաստված ձուլակտորների, ներդրումային դրամների, հուշադրամների արտադրությամբ զբաղվող, ինչպես նաև միջազգային շուկայում նշվածների վաճառքն իրականացնող առաջատար ընկերություններից մեկն է:

Հայաստանի Հանրապետության «Նոյյան տապան» ներդրումային դրամների թողարկումը և վաճառքը միջազգային շուկաներում «Գայգեր Էդելմետալե» դրամահատարանի կողմից  սկսվել է 2011 թ-ից՝ արծաթե, իսկ 2020 թ-ից՝ ոսկե ներդրումային դրամներով:

ՀՀ կենտրոնական բանկի կողմից դրամահատարանը լիազորված է ոչ միայն հատելու, այլև իրացնելու «Շառլ Ազնավուր-100» հուշադրամները և «Նոյյան տապան» ներդրումային դրամները եվրոպական, ամերիկյան, ավստրալիական թանկարժեք մետաղների  ու դրամագիտական այլ շուկաներում:

Դրամահատարանի կողմից թանկարժեք մետաղներից պատրաստված արտադրանքի հումքը ձեռք է բերվում Լոնդոնի թանկարժեք մետաղների բորսայի (LBMA) կողմից հավաստագրված մատակարարներից:

2011 թ-ից մինչ օրս «Նոյյան տապան» արծաթե և ոսկե տարբեր չափերով (1 գրամից մինչև 5 կիլոգրամ քաշով) թողարկված ներդրումային դրամները միջազգային շուկաներում իրացվել են 17 միլիոնը գերազանցող քանակով և շնորհիվ դրանց վրա արտացոլված համամարդկային թեմայի և յուրահատուկ ձևավորման, ուրույն տեղ են զբաղեցրել միջազգային ներդրումային շուկայում՝ մրցակցելով աշխարհում հայտնի այլ երկրների ներդրումային դրամների հետ:

«Շառլ Ազնավուր-100» ոսկե հուշադրամներ

ԿԲ-ն մեկնարկում է «Շառլ Ազնավուր-100» ոսկե հուշադրամների և «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամների վաճառքը Հայաստանում ԿԲ-ն մեկնարկում է «Շառլ Ազնավուր-100» ոսկե հուշադրամների և «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամների վաճառքը Հայաստանում

Դիմերես՝ ՀՀ զինանշանը, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունները, անվանական արժեքը՝ «100 ԴՐԱՄ DRAM», թողարկման տարեթիվը՝ «2024», «1/10 Oz», «Au 999,9», արտադրողի ապրանքանիշը՝ «LEV»:

Դարձերես՝ Շառլ Ազնավուրի դիմապատկերը և նոտաներ, «ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ» և «CHARLES AZNAVOUR», «1924-2018» մակագրությունները:

Հուշադրամը ձևավորվել և հատվել է «Գայգեր Էդելմետալե» դրամահատարանում (Գերմանիա): 

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը՝ 100 դրամ

Մետաղը/հարգը՝ ոսկի 999,9

Քաշը՝ 3,11 գ (1/10 ունցիա)

Տրամագիծը՝ 16,54 մմ

Որակը՝ սովորական

Դրամաշուրթը՝ ատամնավոր

Թողարկման քանակը՝ մինչև 3000 հատ

Թողարկման տարեթիվը՝ 2024

ԿԲ-ն մեկնարկում է «Շառլ Ազնավուր-100» ոսկե հուշադրամների և «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամների վաճառքը ՀայաստանումԿԲ-ն մեկնարկում է «Շառլ Ազնավուր-100» ոսկե հուշադրամների և «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամների վաճառքը Հայաստանում

Դիմերես՝ ՀՀ զինանշանը, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունները, անվանական արժեքը՝ «50000 ԴՐԱՄ DRAM», թողարկման տարեթիվը՝ «2024», «1 Oz», «Au 999,9», արտադրողի ապրանքանիշը՝ «LEV»:

Դարձերես՝ Շառլ Ազնավուրի դիմապատկերը և նոտաներ, «ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ» և «CHARLES AZNAVOUR», «1924-2018» մակագրությունները:

Հուշադրամը ձևավորվել և հատվել է «Գայգեր Էդելմետալե» դրամահատարանում (Գերմանիա): 

Տեխնիկական չափանիշները

 Անվանական արժեքը՝ 50 000 դրամ

Մետաղը/հարգը՝ ոսկի 999,9

Քաշը՝ 31,1 գրամ (1 ունցիա)

Տրամագիծը՝ 38,6 մմ

Որակը՝ սովորական

Դրամաշուրթը՝ ատամնավոր

Թողարկման քանակը՝ մինչև 1000 հատ

Թողարկման տարեթիվը՝ 2024 

«Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամներ

Դիմերեսներ՝ ՀՀ զինանշանը, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունները, ներդրումային դրամի անվանական արժեքը, թողարկման տարեթիվը, քաշը, մետաղը, արտադրողի ապրանքանիշը` «LEV»:

Դարձերեսներ՝ Նոյյան տապանը, աղավնին՝ ձիթենու ճյուղը կտցին, Արարատ լեռը՝ արևածագի ֆոնին, «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրությունները:

Ներդրումային դրամները ձևավորվել և հատվել են «Գայգեր Էդելմետալե» դրամահատարանում (Գերմանիա):

ԿԲ-ն մեկնարկում է «Շառլ Ազնավուր-100» ոսկե հուշադրամների և «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամների վաճառքը Հայաստանում ԿԲ-ն մեկնարկում է «Շառլ Ազնավուր-100» ոսկե հուշադրամների և «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամների վաճառքը Հայաստանում

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը՝ 100 դրամ

Մետաղը/հարգը՝ ոսկի 999,9

Քաշը՝ 1 գ

Տրամագիծը՝ 16,54 մմ

Որակը՝ սովորական

Դրամաշուրթը՝ ատամնավոր

Թողարկման քանակը՝ մինչև 25 000 հատ յուրաքանչյուր տարվա համար

Թողարկման տարեթիվը՝ 2024

ԿԲ-ն մեկնարկում է «Շառլ Ազնավուր-100» ոսկե հուշադրամների և «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամների վաճառքը Հայաստանում

ԿԲ-ն մեկնարկում է «Շառլ Ազնավուր-100» ոսկե հուշադրամների և «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամների վաճառքը Հայաստանում

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 10000 դրամ

Մետաղը/հարգը՝ ոսկի 999,90  

Քաշը՝ 7,78 գրամ (¼ ունցիա)

Տրամագիծը՝ 25,20 մմ

Որակը՝ սովորական

Դրամաշուրթը՝ ատամնավոր

Թողարկման քանակը՝ մինչև 25 000 հատ յուրաքանչյուր տարվա համար

Թողարկման տարեթիվը՝ 2024

ԿԲ-ն մեկնարկում է «Շառլ Ազնավուր-100» ոսկե հուշադրամների և «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամների վաճառքը Հայաստանում

ԿԲ-ն մեկնարկում է «Շառլ Ազնավուր-100» ոսկե հուշադրամների և «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամների վաճառքը Հայաստանում

Տեխնիկական չափանիշները

 Անվանական արժեքը՝ 25 000 դրամ

Մետաղը/հարգը՝ ոսկի 999,9

Քաշը՝ 15,55 գրամ (½ ունցիա)

Տրամագիծը՝ 30,2 մմ

Որակը՝ սովորական

Դրամաշուրթը՝ ատամնավոր

Թողարկման քանակը՝ մինչև 25 000 հատ յուրաքանչյուր տարվա համար

Թողարկման տարեթիվը՝ 2024

ԿԲ-ն մեկնարկում է «Շառլ Ազնավուր-100» ոսկե հուշադրամների և «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամների վաճառքը Հայաստանում

ԿԲ-ն մեկնարկում է «Շառլ Ազնավուր-100» ոսկե հուշադրամների և «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամների վաճառքը Հայաստանում

Տեխնիկական չափանիշները

 Անվանական արժեքը՝ 50 000 դրամ

Մետաղը/հարգը՝ ոսկի 999,9

Քաշը՝ 31,1 գրամ (1 ունցիա)

Տրամագիծը՝ 36,8 մմ

Որակը՝ սովորական

Դրամաշուրթը՝ ատամնավոր

Թողարկման քանակը՝ մինչև 25 000 հատ յուրաքանչյուր տարվա համար

Թողարկման տարեթիվը՝ 2024

Ծանուցում

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով: Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին: Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում: Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար: «Դրամագետ» վաճառասրահում վաճառվող դրամագիտական արժեքների գներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.cba.am/Storage/AM/downloads/arjuyt/Dramaget_arm.pdf

17/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.59
+0.77
Եվրո (EUR)
413.89
+0.81
Ռուբլի (RUR)
3.83
+0.05
Լարի (GEL)
140.56
+0.54
33672.14
+4.30
Արծաթ
388.90
-0.25