ՇՆՈՐՀՎԵԼ Է ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՇՈՒԿԱ ՍՏԵՂԾՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Գլխավոր տնօրենի որոշմամբ՝ մարտի 18-ից «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ին շնորհվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ցուցակված` «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի (հապավում` SASGB1) շուկա ստեղծողի կարգավիճակ:
Շուկա ստեղծողի կարգավիճակում «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն կապահովի պարտատոմսերի անընդհատ երկկողմանի գնանշումներ՝ երաշխավորելով երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությունը և ներդրողների համար ստեղծելով ցանկացած պահին դրանք վաճառելու կամ գնելու հնարավորություն: