Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 412.50-1.50 EUR SELL - 418.00-1.50
OIL:  BRENT - 98.49-2.74 WTI - 89.38-7.34
COMEX:  GOLD - 4338.90-0.27 SILVER - 65.93+0.15
COMEX:  PLATINUM - 1818.10+1.50
LME:  ALUMINIUM - 3265.00+0.63 COPPER - 14748.50+5.34
LME:  NICKEL - 16632.00+1.82 TIN - 54214.00+4.50
LME:  LEAD - 1936.00+2.90 ZINC - 3910.00+3.07
FOREX:  USD/JPY - 157.61+0.12 EUR/GBP - 1.1429-0.37
FOREX:  EUR/USD - 1.1429-0.37 GBP/USD - 1.3317-0.46
STOCKS RUS:  RTSI - 861.92+1.90
STOCKS US: DOW JONES - 51863.69-0.36 NASDAQ - 27244.28+0.45
STOCKS US: S&P 500 - 7764.64+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24834.12-1.01 SSEC - 3936.52-0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10708.33-0.29 CAC40 - 8154.91+0.20
STOCKS EUR:  DAX - 25578.85+0.02
23/09/2026  CBA:  USD - 363.44-0.02 GBP - 483.16-2.6
23/09/2026  CBA:  EURO - 414.98-1.76
23/09/2026  CBA:  GOLD - 50590+59 SILVER - 766.94-2.84
Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը 2025-ին կկազմի ՀՆԱ-ի 19.4%-ը
20/09/2024 15:16
Կիսվել

Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը 2025-ին կկազմի ՀՆԱ-ի 19.4%-ը

Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը 2025 թվականին կլինի երկրի ՀՆԱ-ի 19.4%-ի չափով, 2024-ին՝ 20.6%-ի չափով: Այս մասին հայտնել է Գերագույն Ռադայի պատգամավոր Իրինա Գերաշչենկոն:

«Բյուջեի դեֆիցիտը կկազմի 1.54 տրիլիոն գրիվնա (37.6 միլիարդ դոլար), կամ ՀՆԱ-ի 19.4%-ը: Առանց դոնորների աջակցության մեր տնտեսությունը չի գոյատևի»,- իր Telegram ալիքում գրել է ուկրաինացի պաշտոնյան:

Միաժամանակ պատգամավորը նշել է, որ անվտանգության և պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը կկազմեն երկրի կանխատեսվող ՀՆԱ-ի 26.3%-ը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել էր, որ կառավարությունը հաստատել է 2025 թվականի պետական ​​բյուջեի նախագիծը՝ 1.6 տրիլիոն գրիվնա (38.6 միլիարդ դոլար) դեֆիցիտով: Ակնկալվում է, որ եկամուտները կկազմեն 2 տրիլիոն գրիվնա (մոտ 48 միլիարդ դոլար), բյուջեի ծախսերը՝ 3.6 տրիլիոն գրիվնա (87 միլիարդ դոլար):

Կառավարության ղեկավարը նշել է, որ բոլոր ներքին ռեսուրսները «կրկին ուղղվելու են պաշտպանությանն ու անվտանգությանը»: Նրա խոսքով՝ պաշտպանական ծախսերը կավելանան մինչև առնվազն 2.22 տրիլիոն գրիվնա (53.6 միլիարդ դոլար):

23/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.02
Եվրո (EUR)
414.98
-1.76
Ռուբլի (RUR)
4.322
+0.0128
Լարի (GEL)
138.67
-0.69
50590
+59
Արծաթ
766.94
-2.84