Ֆինանսական

USD BUY - 386.00+0.50 USD SELL - 388.00+0.00
EUR BUY - 422.00+1.00 EUR SELL - 426.00-1.00
OIL:  BRENT - 77.46-2.81 WTI - 73.77-2.77
COMEX:  GOLD - 2635.70-0.99 SILVER - 30.79-2.72
COMEX:  PLATINUM - 961.80-1.62
LME:  ALUMINIUM - 2571.00-3.27 COPPER - 9742.50-1.88
LME:  NICKEL - 17776.00-1.53 TIN - 32867.00-3.06
LME:  LEAD - 2103.00-2.12 ZINC - 3091.00-2.63
FOREX:  USD/JPY - 148.35+0.27 EUR/GBP - 1.0966-0.15
FOREX:  EUR/USD - 1.0966-0.15 GBP/USD - 1.3086-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42080.37+0.30 NASDAQ - 18182.92+1.45
STOCKS US: S&P 500 - 5751.13+0.97
STOCKS JAPAN:  NIKKEI - 39277.96+0.87 TOPIX - 2707.24+0.30
STOCKS CHINA:  HANG SENG - 20637.24-1.38 SSEC - 3258.86-6.62
STOCKS EUR:  FTSE100 - 8190.61-1.36 CAC40 - 7521.32-0.72
STOCKS EUR:  DAX - 19066.47-0.20
09/10/2024  CBA:  USD - 387.06-0.36 GBP - 506.78-0.66
09/10/2024  CBA:  EURO - 424.45-1.09
09/10/2024  CBA:  GOLD - 32851.62-43.63 SILVER - 389.26-7.83
Ավանդական բիզնես հանդիպում՝ CaseKey մրցույթի մասնակիցների հետ
24/09/2024 12:35
Կիսվել

Ավանդական բիզնես հանդիպում՝ CaseKey մրցույթի մասնակիցների հետ

CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցների համար Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի հետ բիզնես նախաճաշն արդեն ավանդույթ է դարձել։

Սեպտեմբերի 21-ին նրանցից առավել ակտիվները հանդիպեցին Բանկի ղեկավարին և անկաշկանդ մթնոլորտում խոսեցին իրենց առավել հետաքրքրող թեմաներից, այդ թվում՝ թվային բանկինգի զարգացման մարտահրավերներից, մասնագիտական կողմնորոշումից, Բանկի ու CaseKey-ի նախորդ տարվա փորձից ու մրցույթը երկրորդ տարին ֆինանսավորելու մոտիվացիայից։

Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում։ Մասնակիցները կիսվեցին մրցույթից իրենց սպասելիքներով ու իրական բիզնես քեյսերի վրա աշխատելու ոգևորությամբ։

CaseKey մրցույթը բիզնես խնդիրների լուծման եզակի ձևաչափ է, որի գլխավոր գործընկերն արդեն երկրորդ տարին անընդմեջ Բիբլոս Բանկ Արմենիան է: Այս տարի մրցույթին մասնակցելու հնարավորություն է ստացել 263 խելացի երիտասարդ և քոուչ, որոնք կազմել են 24 թիմ, ներառյալ՝ 6-ը մարզերից։

Մրցույթի շրջանակում նրանք ծանոթանում են տարբեր ընկերությունների մշակույթին և աշխատում իրական բիզնես խնդիրների լուծման վրա:

Մշտապես կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բիբլոս Բանկ Արմենիան շարունակ ներդրում է կատարում առողջ, բարգավաճող համայնքներ կառուցելու գործում՝ իրականացնելով մի շարք ԿՍՊ ծրագրեր և կրթական նախագծեր: Բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի շարքում CaseKey մրցույթը յուրահատուկ կարևորություն ունի որպես գործնական գիտելիքներ սովորեցնող հարթակ։

09/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.06
-0.36
Եվրո (EUR)
424.45
-1.09
Ռուբլի (RUR)
3.99
-0.03
Լարի (GEL)
141.79
+0.14
32851.62
-43.63
Արծաթ
389.26
-7.83