Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Evocabank-ը կներգրավի $10 մլն OFID-ից
24/09/2024 12:47
Կիսվել

Evocabank-ը կներգրավի $10 մլն OFID-ից

Ֆինանսական միջոցները կուղղվեն տեղական ձեռնարկությունների զարգացման խթանմանը և Հայաստանում կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի օժանդակմանը:

OPEC միջազգային զարգացման հիմնադրամը Evocabank-ի հետ ստորագրել է 10 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագիր՝ ուղղված Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) օժանդակմանը: Վարկային միջոցները տրամադրվելու են հիմնականում կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին, ինչպես նաև կլիմայի փոփոխությունների դեմ պայքարելու նպատակով էներգաարդյունավետ և վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացմանն ուղղված նախագծերի իրականացման համար:

OPEC հիմնադրամի նախագահ Աբդուլհամիդ Ալխալիֆան նշեց. «Evocabank-ի հետ մեր գործակցությունը հնարավորություն է տալիս մեզ լուծել զարգացման համար երկու առաջնահերթ խնդիր՝ ֆինանսական միջոցներն ավելի հասանելի դարձնել ՄՓՄՁ-ների, հատկապես այն բիզնեսների համար, որոնք բավարար կերպով չեն օգտվում ֆինանսական ծառայություններից, ինչպես նաև օժանդակել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի Հայաստանի ջանքերի իրականացմանը: Այս համագործակցությունն արտացոլում է մեր ավելի լայն հանձնառությունը՝ նպաստելու Հայաստանում կայուն զարգացմանը և համակողմանի աճին»:

OPEC հիմնադրամի վարկային միջոցները կտրամադրվեն տեղական ընկերություններին, որոնք ներկայացնում են գրեթե բոլոր հայաստանյան բիզնեսները և ապահովում աշխատատեղերի մոտ 70%-ը: Չնայած նրան, որ այդ ընկերությունները տնտեսության մեջ կարևորագույն դեր են կատարում, շատ ՄՓՄՁ-ներ, հատկապես այն ընկերությունները, որոնք ղեկավարվում են կանանց կողմից, հաճախ վարկային սահմանափակումների առաջ են կանգնում, և դրանց շուրջ երեք քառորդը մասամբ կամ ամբողջովին չի կարողանում օգտվել անհրաժեշտ վարկային միջոցներից:

Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշեց. «Մենք ուրախ ենք հայտարարել OPEC միջազգային զարգացման հիմնադրամի հետ մեր համագործակցության մասին: 10 միլիոն ԱՄՆ դոլար վարկային միջոցներով Evocabank-ը զգալի ազդեցություն կունենա Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման վրա: Այս վարկային միջոցները հնարավորություն կտան իրականացնելու բիզնեսի զարգացման և տարածաշրջանում տնտեսական առաջընթացին նպաստելու մեր տեսլականը: Մենք պատրաստ ենք առաջարկել անհատական պայմաններով ֆինանսական լուծումներ, որոնք կօգնեն ՄՓՄՁ-ներին հաղթահարել խնդիրները, ներդնել նորարարություններ և ընդլայնել իրենց գործունեության շրջանակը»:

OPEC հիմնադրամի կողմից Հայաստանին օժանդակումը սկիզբ է առել 2004 թվականից, և մինչ օրս տրամադրվել է շուրջ 300 միլիոն ԱՄՆ դոլար` պետական և մասնավոր հատվածների ֆինանսավորման, ֆինանսական կազմակերպություններին օժանդակման, ՓՄՁ-ների, ինչպես նաև գյուղատնտեսական և էներգետիկայի ոլորտների զարգացման նպատակով:

OPEC միջազգային զարգացման հիմնադրամը միակ միջպետական զարգացման հաստատությունն է, որը ֆինանսական միջոցներ է տրամադրում անդամ երկրներից ոչ անդամ երկրներին: Կազմակերպությունն աշխատում է զարգացող գործընկեր երկրների և միջազգային զարգացման համայնքի հետ համատեղ՝ ցածր և միջին եկամուտներով երկրներում տնտեսական աճը խթանելու և սոցիալական առաջընթաց ապահովելու նպատակով: OPEC-ը հիմնադրվել է 1976 թվականին հստակ նպատակով՝ խթանել զարգացումը, հզորացնել համայնքները և օգնել մարդկանց: Մեր աշխատանքը սոցիալական կողմնորոշում ունի, նպատակաուղղված լինելով այն ֆինանսական նախագծերի իրականացմանը, որոնք բավարարում են մարդկանց առաջնային կարիքները՝ սնունդ, էներգետիկա, ենթակառուցվածքներ, զբաղվածություն (հատկապես կապված ՄՓՄՁ-ների հետ), մաքուր ջուր և սանիտարական պայմանների բարելավում, առողջապահություն և կրթություն: Մինչ օրս OPEC հիմնադրամը տրամադրել է մոտ 27 միլիարդ ԱՄՆ դոլար ավելի քան 125 երկրների զարգացման նախագծերի իրականացման համար, որոնց ընդհանուր նախագծային արժեքն ավելի քան 200 միլիարդ ԱՄՆ դոլար է:  Fitch վարկանիշային գործակալությունը OPEC հիմնադրամին տվել է AA+ վարկանիշ «Կայուն» կանխատեսմամբ,  S&P գործակալության տված վարկանիշն էլ AA+ է «Կայուն» կանխատեսմամբ: Մեր տեսլականն է՝ ունենալ մի աշխարհ, որտեղ կայուն զարգացումը բոլորի համար իրականություն է:

Հիմնադրվելով 1990թ.՝ Evocabank-ը Հայաստանում գրանցված առաջին առևտրային բանկն է, որն ավելի քան 34 տարվա փորձառութուն ունի բանկային համակարգում: Բանկի գլխամասը Երևանում է, իսկ 13 մասնաճյուղերը՝ Երևանում և մարզերում: Evocabank-ը համակողմանի ֆինանսական ծառայություններ է մատուցում ֆիզիկական անձանց, ՄՓՄՁ-ներին և խոշոր ընկերություններին: Բանկը ֆինանսական ծառայությունների մատուցումն իրականացնում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ՝ արագ, պարզ և հարմար եղականով՝ աշխատելով mobile-first ֆորմատով: Կենտրոնանալով նորարարական թվային մոտեցումների վրա՝ Evocabank-ն ամենաարագ զարգացող բանկերից մեկն է Հայաստանում: Բանկն արժանացել է մի շարք միջազգային մրցանակների, այդ թվում՝ Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից «Հայաստանի ՓՄՁ լավագույն բանկ» և «Հայաստանի լավագույն թվային բանկ» մրցանակների:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85