ՀՀ ԿԲ. ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 28/03/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 28-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.57 դրամով և կազմել 419.08 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.53 դրամով և կազմել 535.33 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 13.50 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.62 դրամով և կազմել 635.70 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 96.65 դրամով և կազմել 21598.39 դրամ: Արծաթի գինը նվազել է 6.21 դրամով և կազմել 381.71 դրամ: Պլատինի գինն աճել է 163.42 դրամով և կազմել 21221.13 դրամ: