Ֆինանսական

USD BUY - 363.00+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
ՊԵԿ-ը 2024 թ. հունվար-սեպտեմբերին ապահովել է 1.77 տրլն դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
04/10/2024 11:55
Կիսվել

ՊԵԿ-ը 2024 թ. հունվար-սեպտեմբերին ապահովել է 1.77 տրլն դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ 2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարկային մարմնի կողմից հավաքագրվել են շուրջ 1 տրլն 698.6 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է շուրջ 189.1 մլրդ դրամով կամ 12.5%-ով: Մաքսային մարմնի կողմից հավաքագրվել է շուրջ 312 մլրդ դրամ եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է շուրջ 60.8 մլրդ դրամով կամ 16.3%-ով:

Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց պետական բյուջեի եկամուտներից վերադարձվել է շուրջ 243.4 մլրդ դրամ (ցուցանիշում ներառված չէ 49.6 մլրդ դրամ հիփոթեքի վերադարձը, որը չի նվազեցվել եկամտային հարկից), ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է շուրջ 21.8 մլրդ դրամով կամ 8.2%-ով (2023թ. վերադարձի ցուցանիշում ներառված է 37.5 մլրդ դրամ հիփոթեքի վերադարձը):

Կոմիտեն հայտնում է, որ 2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարկային և մաքսային մարմինների կողմից ընդհանուր հավաքագրվել է 2 տրլն 10.6 մլրդ դրամ, որից հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է 243.4 մլրդ դրամ։ Արդյունքում հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով փաստացի կատարողականը կազմել է 1 տրլն 767.2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 150.2 մլրդ դրամով կամ 9.3%-ով:

Եթե դիտարկենք 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների կատարողականը՝ 2024 թվականի հաշվարկման տրամաբանությամբ, այն է` վերադարձվող գումարներից չպակասեցնելով հիպոտեկային վարկի գծով եկամտային հարկի գումարների վերադարձը, ապա 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ապահովված եկամուտներն ավելի կլինեն նախորդ տարվա համադրելի ցուցանիշից 112.7 մլրդ դրամով կամ 6.8%-ով:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6