Ֆինանսական

USD BUY - 364.50-0.50 USD SELL - 367.00-1.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 420.00-1.00
OIL:  BRENT - 84.62+12.50 WTI - 79.60+11.47
COMEX:  GOLD - 4008.50-2.33 SILVER - 57.52-3.83
COMEX:  PLATINUM - 1613.00-0.98
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.23+0.37 EUR/GBP - 1.1394-0.13
FOREX:  EUR/USD - 1.1394-0.13 GBP/USD - 1.3362-0.32
STOCKS RUS:  RTSI - 889.88+0.93
STOCKS US: DOW JONES - 52498.64-0.26 NASDAQ - 25873.18-1.55
STOCKS US: S&P 500 - 7515.34-0.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 67743.50+0.74 TOPIX - 4038.98+0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 24340.73+0.52 SSEC - 3967.13+1.36
STOCKS EUR:  FTSE100 - 10498.29+0.01 CAC40 - 8364.65+0.31
STOCKS EUR:  DAX - 25114.25+0.19
14/07/2026  CBA:  USD - 366.74+0.05 GBP - 490.37-0.88
14/07/2026  CBA:  EURO - 417.72-1.55
14/07/2026  CBA:  GOLD - 47633-693 SILVER - 688.47-11.23
2024-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում սպառողական գների ինդեքսը չի փոփոխվել
07/10/2024 17:44
Կիսվել

2024-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում սպառողական գների ինդեքսը չի փոփոխվել

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին՝ 2023թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն չի փոփոխվել, իսկ 2023թ.-ի դեկտեմբերի համեմատ նվազել է 1.1%-ով։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2023թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ նվազել են 3%-ով։

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2023թ.-ի հունվարի-սեպտեմբերի համեմատ աճել են 5․9%-ով։

Հագուստի և կոշիկի գները 2023թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ նվազել են 1%-ով։

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2023թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 0.3%-ով։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2023թ.-ի հունվար-սեպտեմբերի տոսի համեմատ նվազել են 1․5%-ով։

Առողջապահության գները 2023թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 0․8%-ով։

Տրանսպորտի գները 2023թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 9․6%-ով։

Կապի ծառայությունների գները 2023թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 0․1%-ով։

Հանգստի և մշակութային գները 2023թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 0․4%-ով։

Կրթության գները 2023թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 5․1%-ով։

Ռեստորանների և հյուրանոցների գները 2023թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 3․4%-ով։

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2023թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ նվազել են 1%-ով։

Սննդամթերքի գներ: 2024թ. սեպտեմբերին 2023թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ  ալկոհոլային խմիչքի 1.0%, իսկ 2024թ. օգոստոսի համեմատ՝ 0.6% գնանկում: Հանրապետության դիտարկվող 10 բնակավայրերում 2024թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 1.0-0.5%-ով, իսկ մեկում արձանագրվել է 0.1% գնաճ: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 0.5%-ով:

2024թ. սեպտեմբերին 2023թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է հնդկացորենի 12.2%, ձավարի՝ 6.7%, մակարոնեղենի՝ 6.2%, իսկ 2024թ. օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար՝ 1.4%, 1.3%, 1.2% գնանկում: Մարգարինի գինը 2024թ. սեպտեմբերին 2023թ. սեպտեմբերի համեմատ նվազել է 16.3%-ով, իսկ 2024թ. օգոստոսի համեմատ՝ 1.1%-ով: 2024թ. սեպտեմբերին 2023թ. սեպտեմբերի համեմատ թեյի գինն աճել է 2.4%-ով, շոկոլադինը՝ 4.3%-ով, իսկ 2024թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է համապատասխանաբար 0.8% և 0.9% գնանկում:

Միաժամանակ, 2024թ. սեպտեմբերին 2023թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է խոզի և տավարի մսերի՝ 4.5% և 0.6% գնանկում, իսկ 2024թ. օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար 1.2%, 0.8% գնաճ: 2024թ. սեպտեմբերին 2023թ. սեպտեմբերի համեմատ հաճարի գինը նվազել է 4.7%-ով, հրուշակեղենինը՝ 3.3%-ով, թարմ կաթինը՝ 1.8%-ով, հացինը՝ 0.4%-ով, իսկ 2024թ. օգոստոսի համեմատ գրանցվել է համապատասխանաբար 0.6%, 0.8%, 0.5%, 0.3% գնաճ:

Արևածաղկի բուսական յուղի գինը 2024թ. սեպտեմբերին 2023թ. սեպտեմբերի համեմատ նվազել է 6.1%-ով, իսկ 2024թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 1.1% գնաճ: «Իշխան» ձկնատեսակի գինը 2024թ. սեպտեմբերին 2023թ. սեպտեմբերի համեմատ նվազել է 3.4%-ով, իսկ 2024թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 2.2% գնաճ: վի գինը 2024թ. սեպտեմբերին 2023թ. սեպտեմբերի համեմատ աճել է 8.0%-ով, իսկ 2024թ. օգոստոսի համեմատ՝ 0.1%-ով:

2024թ. սեպտեմբերին 2023թ. սեպտեմբերի համեմատ ալյուրի գինն աճել է 1.0%-ով, սուրճինը՝ 9.2%-ով, կարագինը՝ 1.2%-ով, իսկ 2024թ. օգոստոսի համեմատ՝ 1.2%, 0.5%, 1.5%-ով: 2024թ. սեպտեմբերին 2023թ. սեպտեմբերի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 7.4%, իսկ 2024թ. օգոստոսի համեմատ՝ 0.3% գնաճ:

Բանջարեղենի ապրանքախմբում 2024թ. սեպտեմբերին 2023թ. սեպտեմբերի և 2024թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 4.3% գնանկում: 2024թ. սեպտեմբերին 2023թ. սեպտեմբերի համեմատ մրգի ապրանքախմբում գրանցվել է 1.0% գնաճ, իսկ 2024թ. օգոստոսի համեմատ՝ 4.7% գնանկում:

Ոչ պարենային ապրանքների գներ: 2024թ. սեպտեմբերին 2023թ. սեպտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը նվազել է 1.7%-ով, իսկ 2024թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 0.5% գնաճ:

Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2024թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.1-1.3%-ով, այդ թվում համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է ք. Արտաշատում: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.5%-ով:2024թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 2.5% գնաճ և դիզելային վառելիքի 0.1% գնանկում:

2024թ. սեպտեմբերին 2023թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի գնի անփոփոխ մակարդակ և դիզելային վառելիքի՝ 1.5% գնանկում, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 5.0% և 7.8% գնանկում:

Ծառայությունների սակագներ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2024թ. սեպտեմբերին 2023թ. սեպտեմբերի համեմատ սակագներն աճել են 3.6%-ով, իսկ 2024թ. օգոստոսի համեմատ՝ 0.8%-ով:

2024թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետության դիտարկվող բնակավայրերում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.3-1.1%-ով, այդ թվում, սակագների համեմատաբար բարձր հավելաճ գրանցվել է ք. Իջևանում: Մայրաքաղաքում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.8%-ով: 2024թ. սեպտեմբերին 2023 սեպտեմբերի և 2024թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է կրթության ծառայությունների սակագների 7.8% հավելաճ:

Արտարժույթի շուկա: 2024թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների 0.2% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.2% նվազում ( ՀՀ դրամն արժևորվել է): 2024թ. սեպտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գները և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել են համապատասխանաբար 1.1% և 4.2%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 2.3% և 1.9% նվազում: 2024թ. սեպտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 387.4 դրամ, ինչը 0.1%-ով գերազանցել է 2023թ. սեպտեմբերի համապատասխան ցուցանիշը (386.9 դրամ):

14/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.74
+0.05
Եվրո (EUR)
417.72
-1.55
Ռուբլի (RUR)
4.7266
-0.0424
Լարի (GEL)
139.31
+0.09
47633
-693
Արծաթ
688.47
-11.23