
Վրաստանի Ազգային բանկը լարիի փոխարժեքը պահպանելու համար վաճառել է գրեթե 50 միլիոն դոլար
Վրաստանի Ազգային բանկը լարիի փոխարժեքին աջակցելու համար վաճառել է 48.5 միլիոն դոլար։
Ազգային արժույթի փոխարժեքը կրկին սկսել է նվազել սեպտեմբերի կեսերից։ Կարգավորող մարմինը դա բացատրել է «թեժ պահանջարկով» և շահաբաժինների վճարման հետ կապված միանվագ խոշոր գործարքներով։
Ընդհանուր առմամբ՝ Ազգային բանկը դուրս է գրել 60 միլիոն դոլար, բայց պահանջարկն առանձնապես տպավորիչ չի եղել:
Սա Ազգային բանկի չորրորդ արժութային միջամտությունն է այս տարվա ընթացքում։ Հիշեցնենք՝ հունվարից մինչ օրս վաճառվել է 217 միլիոն դոլար՝ լարիի փոխարժեքը պահպանելու համար։