ՀՀ ԴՐԱՄԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌԵՎՍ ՀԵՌՈՒ Է ՑԱՆԿԱԼԻ ՄԱԿԱՐԴԱԿԻՑ
Մեր տնտեսության դոլարայնացման մակարդակը շարունակում է մնալ բարձր: ՀՀ ազգային դրամի նկատմամբ վստահությունը դեռևս հեռու է ցանկալի մակարդակից:
Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունը կազմում է 46.8%, իսկ արտարժութային ավանդների տեսակարար կշիռը ֆինանսական համակարգում ներգրավված ավանդների ընդհանուր ծավալում կազմում է 62.7%:
Միևնույն ժամանակ, ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների կշիռը ընդհանուր ժամկետային ավանդներում կազմում է 72.8%, իսկ ցպահանջ ավանդների կշիռն ընդհանուր ցպահանջ ավանդներում` 51.8%:
Բացի այդ, մեր երկրի ռեզիդենտ իրական հատվածին արտարժույթով տրամադրված վարկերի և ընդհանուր վարկերի հարաբերակցությունը կազմում է 64.9%:
Հատկանշական է, որ ընթացիկ տարվա առաջին երկու ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսության դոլարայնացման մակարդակը բնութագրող հիմնական ցուցանիշներն աճել են: