
ԿԻՊՐՈՍԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻՑ ԱՌԱՋ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՎԱՆԴՆԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔ
Կիպրոսի խորհրդարանի Էթիկայի հանձնաժողովը երկրի կենտրոնական բանկից ստացել է վեց հազար ֆիզիկական և իրավաբանական անձանց անուններով ցուցակ: Վերջիններս Կիպրոսի բանկային ճգնաժամից անմիջապես առաջ՝ ընթացիկ տարվա մարտի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, երկրի բանկերում պահվող իրենց ավանդները տեղափոխել են արտերկիր: Այս հարցով հետաքննության հիմքում ընկած են շրջանառվող լուրերը, որոնք ենթադրում են, որ որոշ ավանդատուներ կիպրոսյան բանկերի վերակազմավորման մասին իմացել են նախօրոք:
Հիշեցնենք, որ իր բանկային համակարգի փրկության համար Կիպրոսը պարտադրված կերպով սառեցրել է երկրի առաջատար բանկերում (Bank of Cyprus, Laiki Bank) պահվող խոշոր՝ 100 հազար եվրոն գերազանցող ավանդները: Սպասվում է, որ այս ավանդների տերերը կկորցնեն իրենց ավանդների գումարի զգալի մասը: