Ֆինանսական

USD BUY - 396.00+3.50 USD SELL - 401.00+4.00
EUR BUY - 417.00+3.00 EUR SELL - 424.00+3.00
OIL:  BRENT - 72.94-0.60 WTI - 68.15-1.47
COMEX:  GOLD - 2673.90+0.58 SILVER - 31.10+1.40
COMEX:  PLATINUM - 951.80+0.51
LME:  ALUMINIUM - 2599.00+0.13 COPPER - 9002.00-0.20
LME:  NICKEL - 16064.00+1.14 TIN - 28192.00+0.87
LME:  LEAD - 2057.00+0.02 ZINC - 3054.00-2.47
FOREX:  USD/JPY - 149.75-0.18 EUR/GBP - 1.0575+0.04
FOREX:  EUR/USD - 1.0575+0.04 GBP/USD - 1.2737+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44910.65+0.42 NASDAQ - 19218.17+0.83
STOCKS US: S&P 500 - 6032.38+0.56
STOCKS JAPAN:  NIKKEI - 38208.03-0.37 TOPIX - 2680.71-0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 19423.61+0.29 SSEC - 3326.46+0.93
STOCKS EUR:  FTSE100 - 8287.30+0.07 CAC40 - 7235.11+0.78
STOCKS EUR:  DAX - 19626.45+1.03
29/11/2024  CBA:  USD - 394.64+1.67 GBP - 500.84+3.18
29/11/2024  CBA:  EURO - 416.82+2.24
29/11/2024  CBA:  GOLD - 33519.71+154.48 SILVER - 381.46-3.76
Գյումրիում բացվել է Ինեկոբանկի հաճախորդների հեռահար աջակցման կենտրոնը։
01/11/2024 12:29
Կիսվել

Գյումրիում բացվել է Ինեկոբանկի հաճախորդների հեռահար աջակցման կենտրոնը։

Հոկտեմբերի 25-ին Գյումրիում բացվել է Ինեկոբանկի հաճախորդների հեռահար աջակցման կենտրոնը։

Ինչպես նշել են բանկում, հարմարավետ աշխատատեղերով ու տեխնոլոգիական ժամանակակից լուծումներով հագեցած կենտրոնի բացումն արտահայտում է Ինեկոբանկի ռազմավարությունը․ իր թիմակիցների համար ապահովել լավագույն աշխատանքային պայմաններ, իսկ հաճախորդներին՝ թվային ուղիներով սպասարկման բարձրակարգ ծառայություններ։

Հաճախորդներին իրական թվային փորձառություն մատուցելու նպատակով, հեռահար աջակցման կենտրոնը համալրվել է տեխնոլոգիական եւ հեռահաղորդակցության ժամանակակից լուծումներով՝ ապահովելու հաճախորդների արագ եւ անհատականացված սպասարկումը։

Գյումրիում բացվել է Ինեկոբանկի հաճախորդների հեռահար աջակցման կենտրոնը։

«Մեր թվային օրակարգի նպատակն է բանկային ծառայություններից օգտվելը դարձնել հեշտ և հասանելի բոլորի համար», նշել է Ինեկոբանկի Հեռահար Բենքինգի եւ հաճախորդների աջակցման կենտրոնի ղեկավար Անի Դավթյանը: «Կենտրոնի բացմամբ մենք ոչ միայն ընդլայնում ենք սպասարկման մեր հնարավորությունները, այլև ավելի ենք  նրանց մոտեցնում թվային բանկինգի իրական փորձառությանը։»

Գյումրիում բացված Ինեկոբանկի հաճախորդների հեռահար աջակցման կենտրոնի կարեւոր նպատակներից մեկն էլ մարզերում աշխատատեղեր ստեղծելն է։

Մարզերում աշխատատեղերի ստեղծումը հանդիսանում է կայուն զարգացման առանցքային բաղադրիչներից մեկը, եւ Ինեկոբանկում համոզված են, որ մարզային տնտեսական ակտիվության խթանումը մեծապես նպաստում է ողջ Հայաստանի բարեկեցությանը։

Գյումրիում բացվել է Ինեկոբանկի հաճախորդների հեռահար աջակցման կենտրոնը։

Հաճախորդների աջակցման կենտրոնում ինովացիայի կողքին նաեւ հարմարավետությունն է։ Ժամանակակից ու հարմարավետ աշխատատեղերը, ինչպես նաեւ հանգստի, հաղորդակցման, գիտելիքների փոխանակման ենթակառուցվածքներն իրականություն են դարձնում Ինեկոբանկի հանձնառությունը՝ նպաստելու թիմակիցների մասնագիտական աճին։

«Աշխատանքային միջավայրի վրա կենտրոնացումը թույլ է տալիս ներգրավել լավագույն տաղանդներին ու վստահ լինել, որ թիմը մոտիվացված է հաճախորդներին բարձր մակարդակով սպասարկելու համար։

Իսկ Ինեկոբանկում մշակված ուսուցման ծրագրերը պատրաստ են բավարարելու երիտասարդ մասնագետների կարիքները՝ տրամադրելով անհրաժեշտ գիտելիքներ եւ հմտություններ, որոնք կօգնեն նրանց մասնագիտական աճին», – ասված է հաղորդագրության մեջ:

Գյումրիում բացվել է Ինեկոբանկի հաճախորդների հեռահար աջակցման կենտրոնը։

29/11/2024
դրամ
Դոլար (USD)
394.64
+1.67
Եվրո (EUR)
416.82
+2.24
Ռուբլի (RUR)
3.66
+0.09
Լարի (GEL)
141.07
-2.23
33519.71
+154.48
Արծաթ
381.46
-3.76