ՀՀ ԿԲ. ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 11/04/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 11-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.29 դրամով և կազմել 418.02 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.34 դրամով և կազմել 547.44 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել 13.55 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.82 դրամով և կազմել 642.75 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 44.95 դրամով և կազմել 21167.45 դրամ: Արծաթի գինն աճել է 6.34 դրամով և կազմել 372.82 դրամ: Պլատինի գինը նվազել է 135.33 դրամով և կազմել 20602.99 դրամ: