
NYMEX. ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 16/04/13
Նյու-Յորքի NYMEX բորսայում այսօր գիշեր կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.
Ոսկու ապրիլ ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 9.34%-ով և կազմել 1361.10 դոլար, արծաթի մայիս ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 11.28%-ով և կազմել 23.36 դոլար, իսկ պլատինի ապրիլ ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 4.75%-ով և կազմել 1424.80 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):