Ֆինանսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 419.00-3.00 EUR SELL - 425.00-2.00
OIL:  BRENT - 79.18+1.31 WTI - 76.01+0.90
COMEX:  GOLD - 4171.20-3.20 SILVER - 66.26-6.28
COMEX:  PLATINUM - 1660.90-5.72
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 161.24+0.42 EUR/GBP - 1.1442-0.67
FOREX:  EUR/USD - 1.1442-0.67 GBP/USD - 1.3187-0.95
STOCKS RUS:  RTSI - 1048.33-2.58
STOCKS US: DOW JONES - 51564.70+0.14 NASDAQ - 26517.93+1.91
STOCKS US: S&P 500 - 7500.58+1.08
STOCKS JAPAN:  NIKKEI - 71250.06+0.28 TOPIX - 4044.96-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 23924.81+0.00 SSEC - 4090.48+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10399.70-1.04 CAC40 - 8467.98+0.44
STOCKS EUR:  DAX - 25026.80+0.37
19/06/2026  CBA:  USD - 368.15-0.04 GBP - 487.28+0.28
19/06/2026  CBA:  EURO - 421.97-0.05
19/06/2026  CBA:  GOLD - 50140-1257 SILVER - 801.91-24.41
Դոլարայնացման մակարդակը ՀՀ-ում. 2024թ. սեպտեմբեր
19/11/2024 20:47
Կիսվել

Դոլարայնացման մակարդակը ՀՀ-ում. 2024թ. սեպտեմբեր

ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն 2024թ.-ի սեպտեմբեր ամսվա դրությամբ ՀՀ ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունը Փողի զանգվածին (D1) կազմել է 32․6%, որը 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 2․7 տոկոսային կետով։

Ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունը ռեզիդենտների ընդհանուր ավանդներին և փոխառություններին (D2) ևս նվազել է 3․3 տոկոսային կետով և կազմել՝ 38.2%:

Մեր երկրի ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների և փոխառությունների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ցպահանջ ավանդներում և փոխառություններում (D3) կազմել է 48.4%, որն 2023 թվականի փետրվարի համեմատ նվազել է 4․2 տոկոսային կետով։

Ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների և փոխառությունների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ժամկետային ավանդներում և փոխառություններում (D4) կազմել է 42․7%, որը նույնպես 4․5 տոկոսային կետով ցածր է 2023 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ։

Ինչ վերաբերում է ռեզիդենտներին արտարժույթով տրամադրված վարկերի հարաբերակցությանն ընդհանուր վարկերին (D5), ապա այն նվազել է 1․9 տոկոսային կետով, կազմելով` 31․5%:

Հայաստանյան առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները շարունակում են առավել շատ միջոցներ ներգրավել արտերկրից և, հետևաբար, արտարժութային ռիսկից խուսափելու նպատակով ձգտում են դրանք տեղաբաշխել այն արտարժույթով, որով ներգրավել են:

*D1-D5` կազմված են ՀՀ ԿԲ, առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների ցուցանիշների հիման վրա։

19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
50140
-1257
Արծաթ
801.91
-24.41