ՀՀ ԿԲ. ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 19/04/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 19-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.18 դրամով և կազմել 416.39 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.68 դրամով և կազմել 545.14 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 13.22 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.80 դրամով և կազմել 638.99 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 15.38 դրամով և կազմել 18658.48 դրամ: Արծաթի գինն աճել է 2.54 դրամով և կազմել 314.73 դրամ: Պլատինի գինը նվազել է 61.86 դրամով և կազմել 19170.54 դրամ: