ՀՀ ԿԲ. ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 26/04/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 26-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.61 դրամով և կազմել 411.33 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.75 դրամով և կազմել 535.63 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.06 դրամով և կազմել 13.14 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.95 դրամով և կազմել 635.59 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 223.61 դրամով և կազմել 19188.84 դրամ: Արծաթի գինն աճել է 3.97 դրամով և կազմել 308.13 դրամ: Պլատինի գինն աճել է 283.20 դրամով և կազմել 19228.52 դրամ: