ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 38 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 37 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում՝ ապրիլի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 37.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 36.9 մլն ԱՄՆ դոլար:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ նախորդ շաբաթվա համեմատ բանկերը գրանցել են ինչպես ՀՀ դրամով վարկավորման ծավալի, այնպես էլ ԱՄՆ դոլարով վարկավորման ծավալի անկում:
Նշենք, որ ապրիլի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել էր 39.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 46.9 մլն ԱՄՆ դոլար: