ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ` ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ, ՄԻՀՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ` ՄԱՔՍԱՅԻՆԻ ՊԵՏ
«Ժամանակ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել է ՀՀ կառավարությունում սպասվող փոփոխությունների մասին: Ըստ պարբերականի տեղեկությունների` Պետական եկամուտների կոմիտեն բաժանվելու է երկու մասի` հարկային և մաքսային ծառայությունների: Մաքսային ծառայությունը կգործի առանձին, և այն կղեկավարի ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը: Հարկայինը կմտնի ֆինանսների նախարարության կազմի մեջ: Ֆինանսների նախարար կնշանակվի ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: