Ֆինանսական

USD BUY - 362.50+0.50 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 107.94+0.84 WTI - 104.69+1.70
COMEX:  GOLD - 4280.10-0.69 SILVER - 63.24-0.43
COMEX:  PLATINUM - 1798.50+1.09
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 155.32+0.38 EUR/GBP - 1.1538+0.03
FOREX:  EUR/USD - 1.1538+0.03 GBP/USD - 1.3477-0.06
STOCKS RUS:  RTSI - 874.02-0.90
STOCKS US: DOW JONES - 52093.11-0.63 NASDAQ - 25981.57-0.78
STOCKS US: S&P 500 - 7585.73-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 63923.00+0.69 TOPIX - 4061.72+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 24713.78+0.19 SSEC - 3891.60+0.71
STOCKS EUR:  FTSE100 - 10658.13-0.37 CAC40 - 8090.28-0.34
STOCKS EUR:  DAX - 25402.28-0.15
16/09/2026  CBA:  USD - 363.41-0.77 GBP - 489.55-1.18
16/09/2026  CBA:  EURO - 419.27-0.81
16/09/2026  CBA:  GOLD - 50196+234 SILVER - 738.07+2.65
Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ձգտելու է ՆԱՏՕ-ի ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ի
08/01/2025 12:08
Կիսվել

Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ձգտելու է ՆԱՏՕ-ի ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ի

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է բարձրացնել ՆԱՏՕ անդամ երկրների ռազմական ծախսերը՝ հասցնելով ՀՆԱ-ի 5%-ի: Այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսում:

«Կարծում եմ՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության ծախսերի համար նախատեսված չափը պետք է հասնի անդամ երկրների ՀՆԱ-ի 5%-ին: Ներկայիս 2%-ով չենք կարող հասնել ՆԱՏՕ-ի նպատակներին», – ասել է նորընտիր նախագահը, որը պաշտոնը կստանձնի հունվարի 20-ին:

Նա ասել է, որ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում իր առաջին պաշտոնավարման ժամանակ (2017-2021 թթ.) զրույց է ունեցել եվրոպական երկրներից մեկի վարչապետի հետ, որը հետաքրքրվել է, թե արդյոք Վաշինգտոնը կօգնի իրենց պաշտպանական կարիքների դեպքում: Նախագահը մասնավորեցրել է, որ խոսքը ՀՆԱ-ի 2%-ից պակաս չափով պաշտպանական ծախսերի ֆոնդ ունենալուն է վերաբերվում:

«Ես ասացի՝ եթե չվճարեք, ապա մենք ձեզ չենք պաշտպանի», – ասել է Թրամփը:

ՆԱՏՕ-ի անդամ երկրներում ռազմական ծախսերը ՀՆԱ-ի 2%-ին հասցնելու նպատակը դրվել էր 2014 թվականի սեպտեմբերին Ուելսում կայացած գագաթնաժողովում: Դա տեղի է ունեցել Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումից հետո: 2023 թվականի հուլիսին Վիլնյուսի գագաթնաժողովում որոշվեց, որ ՀՆԱ-ի 2%-ը չպետք է դառնա թիրախ, այլ պաշտպանական ծախսերի նվազագույն մակարդակ ՆԱՏՕ երկրների համար:

16/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.41
-0.77
Եվրո (EUR)
419.27
-0.81
Ռուբլի (RUR)
4.3165
+0.0113
Լարի (GEL)
139.48
-0.32
50196
+234
Արծաթ
738.07
+2.65