ՀՀ ԿԲ. ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 03/05/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մայիսի 3-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 2.47 դրամով և կազմել 413.97 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.31 դրամով և կազմել 543.17 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.16 դրամով և կազմել 13.30 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.85 դրամով և կազմել 643.64 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 308.51 դրամով և կազմել 19554.90 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.82 դրամով և կազմել 315.30 դրամ: Պլատինի գինն աճել է 210.69 դրամով և կազմել 19791.14 դրամ: