
ՀՀ առևտրային բանկերի տրամադրած վարկերը՝ ըստ ոլորտների․ 2024թ․ դեկտեմբեր
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների 2024 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրվել են ընդամենը 5,872,488 մլն դրամի վարկեր, որից 3,957,720 մլն-ը ՀՀ դրամով, մնացած 1,914,767 մլն-ը տարադրամով։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 27%-ով։
Ըստ ոլորտների բաշխվածությունը ունի հետևյալ տեսքը․
Արդյունաբերության ոլորտին տրամադրվել է 595,617 մլն դրամի վարկ, որից 244,515 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 351,102 մլն-ը տարադրամով։
Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել է 335,182 մլն դրամի վարկ, որից 260,422 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 74,760մլն-ը տարադրամով։
Շինարարության ոլորտին տրամադրվել է 660,545 մլն դրամի վարկ, որից 274,532 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 386,013 մլն-ը տարադրամով։
Տրանսպորտի և կապի ոլորտին տրամադրվել է 134,404 մլն դրամի վարկ, որից 33,180 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 101,224 մլն-ը տարադրամով։
Առևտուրի ոլորտին տրամադրվել է 631,206 մլն դրամի վարկ, որից 268,665 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 362,541 մլն-ը տարադրամով։
Սպասարկման ոլորտին տրամադրվել է 368,567 մլն դրամի վարկ, որից 115,610 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 252,958 մլն-ը տարադրամով։
Սպառողական վարկեր տրամադրվել է 1,447,463 մլն դրամի, որից 1,338,367 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 109,096 մլն-ը տարադրամով։
Հիփոթեքային վարկեր տրամադրվել է 1,423,210 մլն դրամի, որից 1,319,108 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 104,102 մլն-ը տարադրամով։
Այլ ոլորտներին տրամադրվել է 276,294 մլն դրամի վարկ, որից 103,322 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 172,971 մլն-ը տարադրամով։