
ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 27 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 30 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում՝ մայիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 27.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 30.3 մլն ԱՄՆ դոլար:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ նախորդ շաբաթվա համեմատ բանկերը գրանցել են ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով վարկավորման ծավալների անկում:
Նշենք, որ ապրիլի 29-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել էր 39.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 53.3 մլն ԱՄՆ դոլար: