
ՀՀ ԿԲ. ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 20/05/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մայիսի 20-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.11 դրամով և կազմել 417.16 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.61 դրամով և կազմել 536.59 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.06 դրամով և կազմել 13.34 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.87 դրամով և կազմել 633.71 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 159.41 դրամով և կազմել 18357.68 դրամ: Արծաթի գինն աճել է 3.57 դրամով և կազմել 302.04 դրամ: Պլատինի գինը նվազել է 75.25 դրամով և կազմել 19715.65 դրամ: