ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 20/05/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մայիսի 20-ին, բորսայում կայացել է 5230000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 417.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 417.25 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 9 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 35850000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.16%, փակմանը` 8.17%, առավելագույնը` 8.18%, նվազագույնը` 8.15%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.1647%: