Ֆինանսական

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 422.50-1.50 EUR SELL - 429.00-2.00
OIL:  BRENT - 82.99-4.39 WTI - 80.73-4.89
COMEX:  GOLD - 4312.50+2.31 SILVER - 70.07+3.26
COMEX:  PLATINUM - 1766.80+3.19
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.2+0.00 EUR/GBP - 1.1584+0.16
FOREX:  EUR/USD - 1.1584+0.16 GBP/USD - 1.3401-0.04
STOCKS RUS:  RTSI - 1105.64+0.33
STOCKS US: DOW JONES - 51671.03+0.92 NASDAQ - 26683.94+3.07
STOCKS US: S&P 500 - 7554.29+1.65
STOCKS JAPAN:  NIKKEI - 69317.50+4.99 TOPIX - 3999.60+3.03
STOCKS CHINA:  HANG SENG - 24842.67+0.50 SSEC - 4096.47+1.61
STOCKS EUR:  FTSE100 - 10430.62-0.39 CAC40 - 8384.01+0.40
STOCKS EUR:  DAX - 24894.01+1.05
15/06/2026  CBA:  USD - 368.06-0.12 GBP - 494.16+0.43
15/06/2026  CBA:  EURO - 427.39+1.3
15/06/2026  CBA:  GOLD - 49534+1299 SILVER - 793.19+38.03
Ռուսաստանն ու Իրանը գրեթե ամբողջությամբ անցել են ազգային արժույթներով հաշվարկներին
18/02/2025 18:25
Կիսվել

Ռուսաստանն ու Իրանը գրեթե ամբողջությամբ անցել են ազգային արժույթներով հաշվարկներին

Ռուսաստանն ու Իրանը փոխադարձ առևտրում գրեթե ամբողջությամբ անցել են ազգային արժույթներով հաշվարկներին: Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով Թեհրանում անցկացվող Կասպյան III տնտեսական համաժողովում։

«Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների օգտագործմանը: Եվրասիական տնտեսական միությունում նրանց մասնաբաժինը գերազանցում է 92%-ը: Ռուսաստանը և Իրանը գրեթե ամբողջությամբ անցել են ազգային արժույթներով հաշվարկների՝ օգտագործելով ֆինանսական և բանկային հաղորդագրությունների փոխանցման սեփական համակարգերը», – ասել է ռուս պաշտոնյան:

Ռուսաստանի և Իրանի միջև անկախ վճարային ենթակառուցվածքի ստեղծումը և փոխադարձ հաշվարկներով ազգային արժույթների անցումը նախատեսված է 2024 թվականի հունվարին կնքված երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրով։

Օվերչուկը նշել է, որ Ռուսաստանը Իրանի հետ առևտրատնտեսական համագործակցության հիմնական հեռանկարները կապում է այնպիսի ոլորտների հետ, ինչպիսիք են էներգետիկան, ավտոմոբիլային շուկան, ավիաշինությունը, նավաշինությունը, դեղագործությունը և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև 2023 թվականի դեկտեմբերին ստորագրված և դեռ ուժի մեջ չմտած ազատ առևտրի համաձայնագրին, Օվերչուկն ասել է, որ սպասում են Իրանում ներքին ընթացակարգերի ավարտին:

Նա հիշեցրել է, որ Իրանը վերջերս միացել է ԵԱՏՄ-ին որպես դիտորդ երկիր: Օվերչուկն առաջարկել է Կասպյան հնգյակի մյուս երկրներին նույնպես վերլուծել ԵԱՏՄ-ի հետ մերձեցման հեռանկարները:

15/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.06
-0.12
Եվրո (EUR)
427.39
+1.3
Ռուբլի (RUR)
5.0809
+0.0123
Լարի (GEL)
138.6
-0.07
49534
+1299
Արծաթ
793.19
+38.03