
NYMEX. ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 22/05/13
Նյու-Յորքի NYMEX բորսայում այսօր գիշեր կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.
Ոսկու հունիս ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 0.47%-ով և կազմել 1377.60 դոլար, արծաթի հուլիս ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 0.53%-ով և կազմել 22.46 դոլար, իսկ պլատինի հուլիս ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 1.76%-ով և կազմել 1458.40 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):