Ֆինանսական

USD BUY - 392.00+0.50 USD SELL - 395.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 73.17-2.65 WTI - 69.05-2.95
COMEX:  GOLD - 2930.60-0.87 SILVER - 32.11-1.89
COMEX:  PLATINUM - 974.60+0.10
LME:  ALUMINIUM - 2638.50-0.64 COPPER - 9401.50-0.98
LME:  NICKEL - 15336.00-0.71 TIN - 32775.00-1.41
LME:  LEAD - 1992.50+0.23 ZINC - 2811.50-1.37
FOREX:  USD/JPY - 149.44-0.08 EUR/GBP - 1.0501+0.26
FOREX:  EUR/USD - 1.0501+0.26 GBP/USD - 1.2644+0.11
STOCKS RUS:  RTSI - 1144.79+0.00
STOCKS US: DOW JONES - 43621.16+0.37 NASDAQ - 19026.39-1.35
STOCKS US: S&P 500 - 5955.25-0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 38142.37-0.25 TOPIX - 2716.40-0.30
STOCKS CHINA:  HANG SENG - 23787.93+3.27 SSEC - 3380.21+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 8668.67+0.11 CAC40 - 8051.07-0.49
STOCKS EUR:  DAX - 22410.27-0.07
26/02/2025  CBA:  USD - 393.51-0.04 GBP - 497.59+0.65
26/02/2025  CBA:  EURO - 413.07+0.91
26/02/2025  CBA:  GOLD - 37110.00+13.00 SILVER - 406.69-4.66
Ամերիաբանկն ամփոփել է «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի արդյունքները
26/02/2025 20:52
Կիսվել

Ամերիաբանկն ամփոփել է «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի արդյունքները

Փետրվարի 25-ին Ամերիաբանկն ամփոփեց «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի շրջանակում իրականացված «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթը` հայտարարելով կրթաթոշակ ստացող, Բերքլիի համալսարան մեկնող ու նախագծի ֆինանսավորում ստացող ուսանողների անունները։

Հայաստանի պետական և մասնավոր բուհերի բոլոր ուսանողների համար Ամերիաբանկի և VISA-ի կողմից հայտարարված այս մրցույթի նպատակն էր բացահայտել և խրախուսել ակտիվ, Հայաստանի ապագայի հանդեպ սրտացավ, ճկուն և պայծառ մտածելակերպ ունեցող ուսանողներին։

Մրցույթին մասնակցել են ուսանողներ Հայաստանի 36 բուհերից։ Նրանք պայքարում էին երեք մրցանակի համար՝

  • 160 կրթաթոշակ` ամսական 50,000 դրամի չափով 5 ամիս շարունակ, 2024-2025թ. ուսումնական երկրորդ կիսամյակի ընթացքում;
  • Բերքլիի համալսարանում ուսանողական կարճաժամկետ ծրագրի մասնակցության 10 ուղեգիր;
  • «Իմ Հայաստան, իմ ապագա» խորագրով 3 լավագույն նախագծերի ֆինանսավորում Ամերիաբանկի կողմից` ընդհանուր մինչև 10 մլն դրամի չափով։

Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցելու համար կարող էին դիմել 2024-2025 ուս. տարվա ուսանողները, ովքեր Ամերիաբանկի VISA Student քարտապան են, ընդ որում.

  1. կրթաթոշակին հավակնելու համար անհրաժեշտ էր լինել նվազագույնը 2-րդ կուրսի ուսանող, հավաքել ամենաբարձր միավորները թեստից, և ունենալ տվյալ բուհում ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 65%-ը 2023-2024 ուսումնական տարվա համար;
  2. նախագծի ֆինանսավորում ստանալու և/կամ Բերքլիի կարճաժամկետ կրթական ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ էր հավաքել ամենաբարձր միավորները և՛ թեստից, և՛ նախագծերի գնահատումից /անկախ ՄՈԳ-ից/:

Նախագծերի գնահատումն իրականացրել է ժյուրին, որի կազմում էին անկախ մասնագետներ տարբեր ոլորտներից, ինչպես նաև  VISA-ի ու Ամերիաբանկի ներկայացուցիչներ: Մասնավորապես, ժյուրիի կազմում էին ՀԱՀ դասախոս, գեղագիր Ռուբեն Մալայանը,  իրավաբան, նկարիչ Նարեկ Վան Աշուղաթոյեանը, «ՄերակիՓալ» ընկերության հիմնադիր, կազմակերպական զարգացման քոուչ Արմինե Մկրտչյանը, ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրի ղեկավար, SPRING PR ընկերության համահիմնադիր նախագահ Նվարդ Մելքոնյանը, VISA-ի Բիզնեսի զարգացման մենեջեր Անի Ալեբյանը, Ամերիաբանկի Տաղանդների և ծառայությունների գծով տնօրեն Արմինե Ղազարյանն ու Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանը։

Մրցույթի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին նաև այն երեք նախագծերը, որոնց իրականացման համար հեղինակները կստանան ֆինանսավորում Ամերիաբանկի կողմից։ Մասնավորապես, ֆինանսավորում կստանան.

  1. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող Ժաննա Հարությունյանի նախագիծը, որով նախատեսվում է ասեղնագործական 8 զարդանախշերի ստեղծման տեխնիկաների տեսագրում և պահպանում
  2. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանող Վահագն Զաքարյանի նախագիծը, որով նախատեսվում է մշակել բրայլյան ստեղնաշար տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար
  3. Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանող Վոլոդյա Թորոսյանի նախագիծը, որով նախատեսվում է իրականացնել գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը միտված ծրագիր։

Հիշեցնենք, որ 2024-ին Ամերիաբանկը «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի շրջանակում մեկնարկեց երեք արշավ՝ «Իմ Ամերիա, իմ Հայաստան», «Իմ Ամերիա, իմ տուն» և «Իմ Հայաստան, իմ ապագա» խորագրերով։ Նախագծի նպատակն է միավորել մարդկանց Ամերիաբանկի առաքելության շուրջ և միասին բարելավել կյանքի որակը:

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

26/02/2025
դրամ
Դոլար (USD)
393.51
-0.04
Եվրո (EUR)
413.07
+0.91
Ռուբլի (RUR)
4.60
+0.03
Լարի (GEL)
139.99
-0.06
37110.00
+13.00
Արծաթ
406.69
-4.66