ՀՀ ԿԲ. ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 22/05/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մայիսի 22-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.93 դրամով և կազմել 416.15 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.55 դրամով և կազմել 538.29 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 13.34 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 4.83 դրամով և կազմել 628.01 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 39.77 դրամով և կազմել 18206.20 դրամ: Արծաթի գինն աճել է 9.79 դրամով և կազմել 300.24 դրամ: Պլատինի գինն աճել է 77.15 դրամով և կազմել 19480.60 դրամ: