
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կրտսեր, միջին, ավագ և ՀՀ ԿԱ ոստիկանության միջին, ավագ, գլխավոր սպայական անձնակազմի կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանն աջակցելու նպատակով ՀՀ առևտրային բանկերի կողմից սպառողական վարկերի տրամադրման հատուկ վարկային ծրագիրը։
Կառավարության պարզաբանմամբ՝ ծրագրի նպատակն է աջակցել սպայական անձնակազմի համար ֆինանսական հասանելիության բարձրացմանը և կենցաղային պայմանների բարելավմանը` հաշվի առնելով վերոնշյալ ոլորտների բնականոն ու անխափան գործունեության խիստ կարևորությունը պետության, հասարակության և անձի անվտանգության պահպանման տեսանկյունից։
Հաջորդ որոշմամբ՝ տրամադրված վարկերի տոկոսագումարները 2 կամ 3 տոկոսային կետով համաֆինանսավորելու համար ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացվել է 30 մլն դրամ։