Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Երևանում կայացավ DisruptHR 6-րդ միջոցառումը
13/03/2025 12:04
Կիսվել

Երևանում կայացավ DisruptHR 6-րդ միջոցառումը

Մարտի 11-ին Երևանում կայացավ թվով 6-րդ DisruptHR միջոցառումը, որն այս անգամ նվիրված էր կանանց միամսյակին և անցկացվում էր Women Empowerment խորագրի ներքո։ DisruptHR-ը Հայաստանում ներկայացնում է Cascade People & Business ընկերությունը, իսկ միջոցառման հաջող իրականացման գլխավոր գործընկերն էր ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտի առաջատար Ամերիաբանկը։

Ներկա և ապագա առաջնորդների համախմբմանն ուղղված այս շարժումը մեծ տարածում է գտել ամբողջ աշխարհում՝ ընդգրկելով շուրջ 30 երկիր և 150-ից ավել քաղաք:

Cascade People & Business ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Արփի Կարապետյանն իր խոսքում նշեց․ «2020-ին մենք հանդես եկանք մի հետաքրքիր նախաձեռնությամբ՝ DisruptHR շարժումը բերեցինք Հայաստան: Չգիտեինք՝ արդյո՞ք համայնքը կընդունի այն, թե` ոչ։ Ի սկզբանե մեր նպատակն էր մարդկային ռեսուրսների լոկալ համայնքին ընձեռել իրենց գաղափարներն ինչպես հայկական, այնպես էլ միջազգային հարթակներում բարձրաձայնելու հնարավորություն: Այս անգամ ևս հայկական ՄՌ համայնքի թվով 10 ներկայացուցիչ հանդես եկան կարճ, բայց բովադակալից ելույթներով։ Հուսով ենք՝ ներկայացված  թեմաներն իրենց արձագանքը կգտնեն ՄՌ համայնքի շրջանակում, ու  շարժումը կծառայի իր նպատակին»:

«Աշխարhը, տեխնոլոգիաներն ու ՄՌԿ ոլորտը մշտապես փոփոխվում են, և մենք պետք է բաց ու պատրաստ լինենք փոփոխություններին։ DisruptHR միջոցառումն իր տեսակով  կարծրատիպեր կոտրելու և խնդիրներին այլ անկյունից նայելու մասին է: Միևնույն ժամանակ այն մասնակիցներին հնարավորություն է ընձեռում շփվելու, փորձառությամբ կիսվելու և միմյանցից նոր բաներ սովորելու:
Կարևորելով ոլորտի շարունակական զարգացումը՝ Ամերիաբանկն արդեն երկրորդ անգամ միացել է նախաձեռնությանը, քանի որ այս ձևաչափը հնարավորություն է տալիս նայելու ՄՌԿ ոլորտին՝ դուրս գալով ավանդական սահմաններից»,
– նշեց Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցը։

Միջոցառմանը ներկա էին գործարար համայնքի ներկայացուցիչներ, մարդկային ռեսուրսների մասնագետներ և ուսանողներ. ընդհանուր առմամբ այն ունեցավ ավելի քան 200 մասնակից։ Խոսնակներն իրենց ելույթներում անդրադարձան առաջնորդությանը, էմպատիայի կարևորությանը, ժամանակակից ՄՌ թրենդներին և այլ հետաքրքիր թեմաների:

DisruptHR Yerevan միջոցառումը կկրի շարունակական բնույթ, իսկ միջոցառտման բոլոր տեսանյութերը, ինչպես միշտ, կտեղադրվեն disrupthr.co կայքում։

Cascade People & Business ընկերությունը (www.cascade.am) մարդկային ռեսուրսների կառավարման խորհրդատվական հայաստանյան առաջատար ընկերություն է, որը  գործում է «Ամեն ինչ ՄՌ ոլորտում և ոչինչ ՄՌ ոլորտից դուրս» սկզբունքով: Իր   գործունեության 17 տարվա ընթացքում, համագործակցելով ավելի քան 500 տեղական ու միջազգային կազմակերպության հետ, ընկերությունը փոփոխություն է բերում և ձգտում կատարելության՝ դառնալով նշաձող օրեցօր աճող ու զարգացող ՄՌ համայնքի համար:

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2