Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Ինչպես օգտվել շրջանառության հարկի աջակցության ծրագրից
18/03/2025 12:10
Կիսվել

Ինչպես օգտվել շրջանառության հարկի աջակցության ծրագրից

Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին, երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրից և հետ ստանալ շրջանառության հարկի 5 տոկոս շեմից ավելի վճարված գումարները: Աջակցության ծրագրից կարող են օգտվել այն տնտեսվարողները, որոնք միաժամանակ բավարում են հետևյալ պայմաններին՝

  • 2024 թվականին իրականացրել են առևտրական գործունեություն,
  • 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ և աջակցության ստացման հաշվետու եռամսյակներում եղել են բացառապես շրջանառության հարկ վճարող,
  • 2025 թվականի առաջին, երկրորդ եռամսյակների համար ամբողջությամբ վճարել են շրջանառության հարկը,
  • նույն ժամանակաշրջանում շրջանառության հարկի գումարը գերազանցի առևտրական գործունեության իրացման շրջանառության 5 տոկոսը կամ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կատարված ծախսերի մասով ունենան չնվազեցված ու փոխանցված գումար,
  • դիմումի հետ միաժամանակ հարկային մարմին են ներկայացրել 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկություններ։

Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողներն առաջին և երկրորդ եռամսյակների համար կարող են ստանալ փոխհատուցում՝ վճարված շրջանառության հարկի և նույն ժամանակաշրջանում առևտրական գործունեությունից ձևավորվող իրացման շրջանառության 5 տոկոսի տարբերության չափով, և լրացուցիչ փոխհատուցում՝ վճարված շրջանառության հարկի և իրացման շրջանառության 1.5 տոկոսի տարբերության չափով, եթե ունեն նաև 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկից չնվազեցված և փոխանցված գումար, բայց ոչ ավելի, քան փոխանցված գումարի 1.375-ապատիկը։ Աջակ­ցու­թյունից օգտվելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել դիմում՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։ Ընդ որում, դիմումն առաջին եռամսյակի համար պետք է ներկայացնել մինչև 2025 թվականի մայիսի 10-ը ներառյալ, իսկ երկրորդ եռամսյակի համար՝ մինչև օգոս­տոսի 1-ը ներառյալ:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08