
ՀՀ ԿԲ. ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 31/05/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մայիսի 31-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.51 դրամով և կազմել 417.22 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.12 դրամով և կազմել 541.59 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.12 դրամով և կազմել 13.07 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.69 դրամով և կազմել 634.30 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 438.50 դրամով և կազմել 18960.59 դրամ: Արծաթի գինն աճել է 4.66 դրամով և կազմել 304.23 դրամ: Պլատինի գինն աճել է 144.58 դրամով և կազմել 19638.00 դրամ: