
Վրաստանի շինարարության ոլորտը 2024-ին ստացել է 13.4 մլն դոլար օտարերկրյա ուղղակի ներդրում
2024 թվականին Վրաստանի շինարարության ոլորտում կատարվել է 13.4 միլիոն դոլարի ուղղակի օտարերկրյա ներդրում:
Սակայն անցյալ տարի 31 միլիոն դոլարի կապիտալի արտահոսք է եղել, որը կապված է բաժնետոմսերի վաճառքի, շահաբաժինների վճարման և, այսպես կոչված, ընկերությունների «վրացականացման» հետ։
2024-ին Վրաստանում թոփ-ներդրող երկրների ցանկը գլխավորում է Թուրքիան՝ 13 միլիոն դոլարով: Երկրորդ տեղում Ռուսաստանն է՝ 12 միլիոն դոլարով: Եռյակը եզրափակում է Ադրբեջանը՝ 10 միլիոն դոլարով:
Ցանկում հաջորդիվ Լատվիան է՝ 2.5 միլիոն դոլարով և Չեխիան՝ 2.4 միլիոն դոլարով: