Ֆինանսական

USD BUY - 390.00+0.50 USD SELL - 394.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 427.50+0.00
OIL:  BRENT - 73.01+1.33 WTI - 69.10+1.28
COMEX:  GOLD - 3019.00-0.07 SILVER - 33.62-0.12
COMEX:  PLATINUM - 966.70-1.48
LME:  ALUMINIUM - 2622.50+0.00 COPPER - 9855.50+0.00
LME:  NICKEL - 16057.00+0.00 TIN - 34489.00+0.00
LME:  LEAD - 2016.50+0.00 ZINC - 2928.00+0.00
FOREX:  USD/JPY - 150.57+0.68 EUR/GBP - 1.0805-0.34
FOREX:  EUR/USD - 1.0805-0.34 GBP/USD - 1.2923-0.19
STOCKS RUS:  RTSI - 1144.79+0.00
STOCKS US: DOW JONES - 42583.32+1.42 NASDAQ - 18188.59+2.27
STOCKS US: S&P 500 - 5767.57+1.76
STOCKS JAPAN:  NIKKEI - 37780.54+0.46 TOPIX - 2797.52+0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 23344.25-2.35 SSEC - 3369.98+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 8638.01-0.10 CAC40 - 8022.33-0.26
STOCKS EUR:  DAX - 22852.66-0.17
25/03/2025  CBA:  USD - 391.80-0.03 GBP - 507.42-0.63
25/03/2025  CBA:  EURO - 423.89-1.13
25/03/2025  CBA:  GOLD - 37888.00-77.00 SILVER - 416.76-1.23
Roadpolice.am կայքում գրանցվել և տուգանքը 20 տոկոս նվազ վճարելու հնարավորություն է ստացել 93 հազարից ավելի վարորդ
25/03/2025 18:55
Կիսվել

Roadpolice.am կայքում գրանցվել և տուգանքը 20 տոկոս նվազ վճարելու հնարավորություն է ստացել 93 հազարից ավելի վարորդ

Ներքին գործերի նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումների շրջանակում դեռևս նախորդ տարվանից գործում է տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու բոնուսային համակարգի բաղադրիչը։

Նպատակը թվային համակարգերի կիրառումը խրախուսելն է, ինչը ոչ միայն հեշտացնում է տուգանքների մասին ծանուցումը, այլև արդյունավետ դարձնում վճարումների ընթացքը։
Բոնուսային այս բաղադրիչից օգտվելու հիմնական պայմանը roadpolice.am կայքում էլեկտրոնային ծանուցման համակարգը ակտիվացնելն է։ Դրանից հետո վարորդը էլեկտրոնային փոստով կստանա վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը՝ արդեն 20 տոկոս նվազ։ Ի դեպ, համակարգը չի փոխարինում SMS ծանուցմանը։

Համակարգում մինչև մարտի 25-ը գրանցվել և 20 տոկոս պակաս վճարելու խրախուսական նորմից օգտվելու հնարավորություն է ունեցել 93 514 վարորդ։ Բոնուսային բաղադրիչի կիրառմամբ վարչական տույժ նշանակելու վերաբերյալ կայացվել է 264 441 որոշում։

Բացի այդ, մեկ այլ իրավակարգավորմամբ՝ եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքը, ապա օգտվում է հավելյալ 30 տոկոս զեղչից։

Բոնուսային այս նորմից մինչև մարտի 25-ը օգտվել է 415 884 վարորդ, կայացվել է 1 350 020 որոշում, պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 7 միլիարդ դրամ։
Հարգելի՛ քաղաքացիներ, օգտագործեք թվային լուծումները՝ տուգանքները նվազ վճարելու և ավելորդ միջնորդություններից խուսափելու համար։

25/03/2025
դրամ
Դոլար (USD)
391.80
-0.03
Եվրո (EUR)
423.89
-1.13
Ռուբլի (RUR)
4.64
-0.03
Լարի (GEL)
141.14
+0.07
37888.00
-77.00
Արծաթ
416.76
-1.23