
Մեկ օր Կենտրոնական բանկում. Ուսուցիչները հյուրընկալվել են ԿԲ-ում
«Մեկ օր Կենտրոնական բանկում» միջոցառման շրջանակում մարտի 26-ին և 27-ին Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը հյուրընկալել էր Լոռու մարզի Շահումյան և Արևաշող համայնքների ուսուցիչներին:
Այցի ընթացքում մանկավարժներին ներկայացվել են Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը և Կենտրոնական բանկի գործառույթները:
Նախաձեռնությանը միացել է ԿԲ սպառողների զորակցման կենտրոնը, որի աշխատակիցներն անդրադարձել են անձնական ֆինանսների կառավարմանը, ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքներին ու պարտականություններին առնչվող թեմաներին:
Միջոցառմանը մասնակցել են Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ներկայացուցիչները՝ իրական օրինակներով ներկայացնելով ֆինանսական զեղծարարություններից պաշտպանվելու կանոնները: