LME. ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 05/06/13
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երեկ կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինն աճել է 0.57%-ով և կազմել 1930.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.07%-ով և կազմել 7370.50 դոլար, կապարի գինն աճել է 0.29%-ով և կազմել 2214.00 դոլար, նիկելի գինն աճել է 2.05%-ով և կազմել 13533.7 դոլար, անագի գինը չի փոխվել և կրկին կազմել է 21050.0 դոլար, ցինկի գինն աճել է 0.13%-ով և կազմել 1943.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.83%-ով և կազմել 24200.0 դոլար, կոբալտի գինն աճել է 1.33%-ով և կազմել 30400.0 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: