
ԵՄ վեց երկիր կողմ է ռուսական ակտիվների սառեցմանը մինչև Ուկրաինայում հակամարտության ավարտը
Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները և եվրոպական դիվանագիտության ղեկավար Քայա Կալլասը հանդես են եկել ռուսական ակտիվների սառեցման օգտին մինչև ուկրաինական հակամարտության ավարտը։ Այս մասին ասված է նախարարների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Իսպանիայի արտաքին գործերի նախարարության կայքում։
«Մենք կրկնում ենք, որ ռուսական ակտիվները պետք է անշարժ մնան այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցրել պատերազմը և փոխհատուցել Ուկրաինային պատճառված վնասը»,- ասվում է հայտարարության մեջ։
Պետությունների ներկայացուցիչները նույնպես պատրաստակամություն են հայտնել շարունակել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Խոսքը նոր սահմանափակումներ մտցնելու մասին է։ Բացի այդ, փաստաթուղթը կոչ է անում Մոսկվային համաձայնվել «հավասար պայմաններով անհապաղ, անվերապահ հրադադարի և ամբողջությամբ իրականացնել այն»։