ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 6%-ՈՎ
Ընթացիկ տարվա առաջին չորս ամսում Հայաստանի բանկերում ներդրված ավանդների ընդհանուր ծավալն աճել է շուրջ 6%-ով: Ապրիլ ամսվա վերջի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում ֆիզիկական և իրավաբանական անձանց ժամկետային և ցպահանջ ավանդների ընդհանուր ծավալը կազմել է 1017,0 մլրդ ՀՀ դրամ: Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ ավանդների 37,5%-ը կազմել են դրամային, իսկ մնացյալը՝ արտարժույթով ավանդները:
Նշենք, որ տարեսկզբին առևտրային բանկերի ավանդները կազմել են 959,5 մլրդ ՀՀ դրամ: