ՀՀ ԿԲ. ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 07/06/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 7-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.78 դրամով և կազմել 414.14 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 4.53 դրամով և կազմել 548.61 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.10 դրամով և կազմել 12.83 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.31 դրամով և կազմել 644.36 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 88.47 դրամով և կազմել 18640.87 դրամ: Արծաթի գինն աճել է 2.76 դրամով և կազմել 301.18 դրամ: Պլատինի գինն աճել է 122.09 դրամով և կազմել 20172.09 դրամ: